Կարծիք

27.04.2017 07:56


Հայաստանում ադրբեջանական խնձորի դիվերսիան տիրող անտերության հետևանք է

Հայաստանում ադրբեջանական խնձորի դիվերսիան տիրող անտերության հետևանք է

Հայաստանում ադրբեջանական խնձորի դիվերսիան տիրող անտերության հետևանք է:
Իրեն «առաջատար ու պատասխանատու ուժ» համարող ՀՀԿ-ն իրականում բառադիության մարմնացում է:
Տարիներ առաջ էլ, հիշում եք, էն կիթառիստ ու երգչիստ վարչապետ Տիգրան Սարգսյանը 450 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ էր հատկացրել մի ծրագրի, ըստ որի Զիմբաբվեից մասնագետներ պետք է գային Հայաստան, որպեսզի մեզ սովորեցնեին ծիրան աճեցնել:
Պատկերացնո՞ւմ եք:
Դե, Զիմբաբվեն էլի ոչինչ, բայց էս խնձորի դիվերսիան դեռևս լիովին կանխված չէ:
Համապատասխան կառույցը հեռախոսահամար է թողել, որպեսզի սպառողները զանգահարեն:
Որ ի՞նչ: Եթե արդեն առել ու կերել են, զանգեն ասեն.
-Հասե՜ք, մեռնում ենք...
Հա՞
(Աստված չանի, իհարկե):

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը