Աշխարհ

26.04.2017 11:55


Շոյգու. «Մերձբալթիկայում ՆԱՏՕ–ի պարեկությունը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը»

Շոյգու. «Մերձբալթիկայում ՆԱՏՕ–ի պարեկությունը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը»

ՌԴ ՊՆ–ն Մերձբալթիկայի օդային տարածքում ՆԱՏՕ–ի ինքնաթիռների պարեկությունը սպառնալիք է դիտարկում Ռուսաստանի անվտանգությանը։ ТАСС–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն միջազգային անվտանգության հարցով մոսկովյան կոնֆերանսի ժամանակ։

«ՆԱՏՕ–ի նման գործողություններն ուժերի հավասարակշռության խախտում ենք համարում տարածաշրջանում, Ռուսաստանի անվտանգությանը սպառնալիքի ստեղծում»,–նշել է Շոյգուն՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինք Չեռնոգորիայի ներգրավումը դրա վկայությունն է։

«Պոդգորիցայի ռազմական պոտենցիալը զրոյին մոտ է, սակայն աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ուժեղացնել վերահսկողությունը Բալկաններում»,– ասել է Շոյգուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը