Աշխարհ

26.04.2017 10:25


«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ. ես ինձ եվրոպացի եմ զգում»

«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ. ես ինձ եվրոպացի եմ զգում»

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը, որն ընտրությունների երկրորդ փուլ է անցել, TF1 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպայի հակառակորդը չէ: Այս մասին հայտնում է «Gazeta»-ն՝ «Le Parisien»-ին հղումով։

«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ: Ես ինձ եվրոպացի եմ զգում: Իհարկե, առաջին հերթին ֆրանսիացի, բայց նաև՝ եվրոպացի»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Լե Պենը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Ֆրանսիային հանելու է Շենգենից և խզելու է Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը