2014-ին այդ խանութի ճակատին գրված էր «Ավտոպահեստամասեր»: Մի վեց ամիս հետո «վերապրոֆիլավորվեց» ու դարձավ «Խմորեղենի ցեխ»: 2015-ին այդ շինության ճակատին գրեցին՝ «Դեղատուն»: Մի վեց ամիս հետո այն վերածվեց «Սգո սրահի»: 2016-ին նույն տարածքը դարձավ «Սաունա»: Մի կես տարի անց՝ «Արևելյան համեմունքներ»: Հիմա էլ դարձել է «Սուպերմարկետ»: Մտա, տեսնեմ՝ ինչ կա-չկա: Հացը 4 օրվա էր, կաթնամթերքը՝ մեկ շաբաթ առաջ էին ստացել, փտած խնձոր-մնձոր, թառամած կանաչի, մեշոկներով մակարոնեղեն, «Բոմբոներկաների» ժամկետն էլ վեց ամիս առաջ լրացել էր... Լրիվ 70-ակականների «սետկա» կոչվող հայտնի խանութների վիճակ... Ու ամենախոխման էն էր, որ ջահել տերը հետևիցս վազելով եկավ ու զգուշացրեց. - Մորքուր ջան, լույս չունենք, կասսան չի աշխատում....
Հասանք 90-ականներ
2014-ին այդ խանութի ճակատին գրված էր «Ավտոպահեստամասեր»:
Մի վեց ամիս հետո «վերապրոֆիլավորվեց» ու դարձավ «Խմորեղենի ցեխ»:
2015-ին այդ շինության ճակատին գրեցին՝ «Դեղատուն»:
Մի վեց ամիս հետո այն վերածվեց «Սգո սրահի»:
2016-ին նույն տարածքը դարձավ «Սաունա»:
Մի կես տարի անց՝ «Արևելյան համեմունքներ»:
Հիմա էլ դարձել է «Սուպերմարկետ»:
Մտա, տեսնեմ՝ ինչ կա-չկա:
Հացը 4 օրվա էր, կաթնամթերքը՝ մեկ շաբաթ առաջ էին ստացել, փտած խնձոր-մնձոր, թառամած կանաչի, մեշոկներով մակարոնեղեն, «Բոմբոներկաների» ժամկետն էլ վեց ամիս առաջ լրացել էր...
Լրիվ 70-ակականների «սետկա» կոչվող հայտնի խանութների վիճակ...
Ու ամենախոխման էն էր, որ ջահել տերը հետևիցս վազելով եկավ ու զգուշացրեց.
- Մորքուր ջան, լույս չունենք, կասսան չի աշխատում....
Մամա ջաաաա՜ն...Հասանք 90-ականներ:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից