Հիշելը մեզ պետք է օգնի ավելի լավ ապագա կառուցելու համար
Մի բան էի ուզում ասել, բայց մտածեցի երեկ հարմար չի ասելը։
Ընդհանրապես, մեր ուղեղն ու մարմինն այնքան մեծ փոփոխությունների են ենթարկվում կյանքի ընթացքում, որ դժվար է պատկերացնել։ Ամեն 4 ամսվա ընթացքում կարմիր արյան բջիջներն ամբողջությամբ փոխվում են, մի քանի շաբաթվա ընթացքում մարդու կաշվի բջջիջներն ամբողջությամբ փոխվում են։ 7 տարվա ընթացքում մարդու մարմնի բոլոր ատոմները փոխարինվում են նորով։ Մեծ հաշվով ֆիզիկապես մենք միշտ նոր մարդ ենք, և միակ բանը, որ մեզ ստաբիլ նույնն է պահում, դա մեր հիշողությունն է։ Հիշողությունը մեր ինքնության ամենագլխավոր գործոնն է։
Հիշողությունը նաև մեր հավաքական կերպարի հիմքն է։ Ի դեպ հիշողության թշնամին ոչ թե ժամանակն է, այլև այլ հիշողությունները։ Որոշ առումով հաջողված ենք, որ Արցախի պատերազմում ոչ թե նմանատիպ նոր հիշողություն ենք ձեռք բերել, այլ ձևափոխել ենք այն։
Ի դեպ լիքը բժշկական հետազոտություններ ցույց են տալիս, որ հիշողություն կորցրած անհատը նաև դժվարանում է ապագա կառուցել։
Ուզում եմ ասեմ, որ հիշելը կարևոր է, որովհետև հենց հիշողությունն է մեզ դարձնում այն, ինչ որ կանք, այլ ոչ թե մեր ֆիզիկական գոյությունը։ Ու հիշելը մեզ պետք է օգնի ավելի լավ ապագա կառուցելու համար։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից