Տնտեսական

25.04.2017 15:55


ԱՄՆ-ը կդադարեցնի Հայաստանին USAID-ի գծով ֆինանսական օգնությունը

ԱՄՆ-ը կդադարեցնի Հայաստանին USAID-ի գծով ֆինանսական օգնությունը

ԱՄՆ-ն 2018 թվականից 100 տոկոսով կկրճատի մի շարք երկրներին, որոնց թվում է նաև Հայաստանը, Միջազգային զարգացման հարցերով գործակալության՝ USAID գծով ֆինանսական օգնությունը։ Սա նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական ծրագրով։ Այս մասին հայտնում է The Foreign Policy-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի բյուջեի նախագծին:

USAID-ի գծով բյուջեի կրճատում կլինի նաև Ադրբեջանի, Վրաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի համար:

68,8 տոկոսով էլ կկրճատի Ուկրաինայի ֆինանսական օգնությունը: Իսկ Իրաքի և Սիրիայի համար ֆինանսական օգնության աճ է նախատեսված:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը