Աշխարհ

25.04.2017 15:50


Սուտ ու անհիմն հայտարարություններ. Լավրովը՝ թալիբներին զենք մատակարարելու մասին

Սուտ ու անհիմն հայտարարություններ. Լավրովը՝ թալիբներին զենք մատակարարելու մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, թե, իբր, ՌԴ–ն զենք է մատակարարում թալիբներին, սուտ են ու անհիմն։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

«Ինչ վերաբերում է մեր կողմից, իբր, թալիբներին զենք մատակարարելու մասին հայտարարություններին, որոնք հնչում են Վաշինգտոնի զինվորականների և տարածաշրջանում, այդ թվում՝ Աֆղանստանում ԱՄՆ–ի գլխավորած խմբավորման կողմից, ապա դրանք ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ են, ոչ մի բանի վրա չհիմնված»,–ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ այդ հայտարարությունները հաստատող որևէ փաստ ոչ ոք չի ներկայացնում։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնն անհանգստացած է Աֆղանստանում Մոսկվայի ներկայությամբ և «Թալիբանի» հետ նրա փոխգործակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը