ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվել Թուրքիայում մոնիթորինգի վերսկսումն առաջարկող բանաձև
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քվեարկության կդրվի «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեության» վերաբերյալ զեկույցը և համապատասխան օրինագիծը: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ներկայացված օրինագծով նախատեսվում է Թուրքիայում կրկին վերսկսել մոնիթորինգի գործընթացը. փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Եթե ԵԽԽՎ-ն հաստատի այդ օրինագիծը, ապա օրակարգ կբերվի նաև Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների դադարեցման հարցը:
Բանաձևում նշվում է, որ Թուրքիան արդեն չի կատարում Եվրոպայի խորհրդի անդամակցությունից բխող իր այնպիսի պարտավորությունները,ինչպիսիք են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովումը: Օրինագծով քննադատվել են նաև այս երկրում մամուլի ազատության սահմանափակումները, դատական համակարգի վրա գործադրվող ճնշումները, հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում գործի դրված անհամաչափ մեթոդները:
Բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան կլինի առաջին երկիրը, որտեղ մեկ անգամ դադարեցվելուց հետո վերստին կգործադրվի մոնիտորինգի գործընթացը: Այդ որոշումը իր ազդեցությունը կունենա նաև Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների գործընթացի վրա: Եվրոպական խորհուրդը կարող է հայտարարել, որ Թուրքիան չի համապատասխանում կոպենհագեյան չափանիշներին:
Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից մոնիթորինգի է ենթարկվել 1996-2004թթ.:
ԵԽԽՎ-ում մոնիթորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ-ն մոնիթորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվել Թուրքիայում մոնիթորինգի վերսկսումն առաջարկող բանաձև
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քվեարկության կդրվի «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեության» վերաբերյալ զեկույցը և համապատասխան օրինագիծը: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ներկայացված օրինագծով նախատեսվում է Թուրքիայում կրկին վերսկսել մոնիթորինգի գործընթացը. փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Եթե ԵԽԽՎ-ն հաստատի այդ օրինագիծը, ապա օրակարգ կբերվի նաև Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների դադարեցման հարցը:
Բանաձևում նշվում է, որ Թուրքիան արդեն չի կատարում Եվրոպայի խորհրդի անդամակցությունից բխող իր այնպիսի պարտավորությունները, ինչպիսիք են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովումը: Օրինագծով քննադատվել են նաև այս երկրում մամուլի ազատության սահմանափակումները, դատական համակարգի վրա գործադրվող ճնշումները, հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում գործի դրված անհամաչափ մեթոդները: