Լրահոս

13.12.2010 16:49


Դավութողլու. «Մեր դիրքորոշումը չի փոխվել»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոսել է Հայաստանի և թուրքալեզու երկրների հետ Անկարայի հարաբերությունների մասին ։

-Այլ երկրների դատարանների ոչ մի որոշում չի կարող փոխել մեր վերաբերմունքը 1915թ.-ի դեպքերի  վերաբերյալ,-ասել է Դավութողլուն։

Իսկ ինչ վերաբերում է Սան-Ֆրանցիսկոյի 9-րդ շրջանի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշմանը, այն է՝ Օսմանյան Թուրքիայում սպանված հայերի ժառանգները կարող են փոխհատուցում պահանջել այն կազմակերպություններից, որոնք անցած դարի սկզբին ապահովագրել էին նրանց հարազատներին, Ահմեդ Դավութողլուն նշել է, որ տարբեր երկրների դատարանների այդ բոլոր իրավական ընթացակարգերը չեն վերաբերում Թուրքիային։

-Չկա որևէ իմաստ, որպեսզի մենք այդ հարցը դնենք պետությունների կամ ԱԳՆ ղեկավարների քննարկմանը։ Այդ հարցի շուրջ այդպիսի վերաբերմունքի չենք սպասում ո՛չ ԱՄՆ Սենատից, ո՛չ էլ նախագահից։ Մեր դիրքորոշումը այդ հարցի շուրջ շատ պարզ է ու այն չի փոխվել,- ավելացրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը