Կարծիք

24.04.2017 16:09


Մեր արտաքին թշնամու տնտեսությունն ենք զարգացնում՝ նրաց միրգն ենք վաճառում մեր շուկաներում

Մեր արտաքին թշնամու տնտեսությունն ենք զարգացնում՝ նրաց միրգն ենք վաճառում մեր շուկաներում

Ադրբեջանական խնձորներ են հայտնվել հայկական շուկաներում: Պակերացնո՞ւմ եք՝ մենք մեր արտաքին թշնամու տնտեսությունն ենք զարգացնում՝ նրաց միրգն ենք վաճառում մեր շուկաներում, որպեսզի նրանք էլ զենք գնեն ու մեր տղաների վրա կրակեն:

Դե, պարզ է՝ երկնքից «երեք խնձոր չի ընկել», կամ սա ամենևին էլ պատահականություն, թյուրիմացություն չէ:

Բոլորիս մոտ էլ հարց է առաջանում՝ ադրբեջանական այս խնձորներն ինչպե՞ս են հայտնվել մեր երկրում, ինչպե՞ս են դրանք Հայաստանի անցակետերից որևէ մեկով անցել, ովքե՞ր են այն անցկացրել, և ինչո՞ւ է մեր իշխանությունը նման արարքը թույլ տվել: Ընդհանրապես, ինչո՞ւ պատկան մարմինները հետաքննություն չեն անցկացրել՝ պարզելու՝ ինչպես են «Product of Azerbaijan» խնձորները հայտնվել հայկական շուկայում:

Հիմա խորհուրդ ԱԱԾ-ին ու մնացած իրավապահ մարմններին՝ մեր մեջ «թշնամիներ» ման գալու, ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսակցությունը ձայնագրելու ու տարածելու փոխարեն լավ կանեք՝ պարզեք այս իրողությունը, որն արդեն մի քանի օր է՝ կա: Սա շատ ավելի կարևոր գործ է, քան, ասենք, «իգլաների» մասին պատմություններ հորինելը և անմեղ մարդկանց ձերբակալելը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը