Քաղաքական

24.04.2017 14:15


Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

«Cyprus Mail»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունը զազրելի հանցագործություն է անվանել և մարդկության պատմության ամոթալի գլուխ:

Խրիստոդուլիդեսը շեշտել է՝ Կիպրոսի կառավարությունը Հայաստանի ժողովիդի հետ համերաշխություն և նրա նկատմամբ համակրանք է արտահայտում ու կրկին հայտարարում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր ամբողջական աջակցության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը