Մեկնաբանություն

25.04.2017 00:05


Լեգիտիմություն՝ ըստ SAS-ի Արտակի ու «Ելք»-ի

Լեգիտիմություն՝ ըստ SAS-ի Արտակի ու «Ելք»-ի

Անցած խորհրդարանական ընտրություններին տարբեր գնահատականներ են տրվում: Հիմնական տեսակետն այն է, որ դրանք աննախադեպ ծավալի ընտրակաշառքի միջոցով աննախադեպ ձևով կեղծվել են:

Կան նաև մարդիկ, ովքեր լեգիտիմ են համարում ընտրությունները, բայց դե, դա էլ հարաբերական է:

Քաղաքական լեգիտիմությունն ունի իրավական ու բարոյահոգեբանական կողմ:

Օրինակ՝ ըստ ՀՀԿ-ական օդիոզ դեմքերի (Աշոտյան Արմեն, Ավագյան Կարեն և այլն) ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունները լեգիտիմ են:

Ընտրությունները լեգիտիմ են նաև «Ելք» դաշինքը գլխավորող եռյակի համար, քանզի Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը եղավ (ՀՀԿ ղեկավարը հիմնականում իր խոսքի տերն է լինում նման դեպքերում) և «տռուբաների» օգնությամբ «գարաժների» վրա մագլցող Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ պատգամավոր դարձրեց: Ասել է թե՝ այն, ինչ մինչև ընտրություններն ասել էր ՍԴ-ի Գագիկ Հարությունյանը Արամ Սարգսյանի տանը, իրականացավ:

Մինչև ձայնագրության հրապարակումն ընտրությունները լեգիտիմ էին նաև ՀՀԿ-ի գաղափարական թևի ներկայացուցիչ Արտակ Սարգսյանի՝ SAS-ի Արտակի համար, սակայն հիմա խախտվել է «կոնվենցիան», և նա հաստատ սեփական տան խոհանոցում ոչ լեգիտիմ է համարում խորհրդարանական ընտրությունները: Բա ինչպե՞ս չհամարի: Հա՛մ «վերևների» հետ համաձայնեցված աշխատեց, հա՛մ այդքան փող ծախսեց, հա՛մ այդքան ձայն բերեց, համ էլ Բ26-ից փչացնում են իրեն՝ կարծես «ռեյտինգայիններից» միայն ինքն է այդ ոճով աշխատել նախընտրական փուլում:

Մի խոսքով, լեգիտիմությունը «բեզռազմեռնի» հասկացություն է: Մեկ տեսար՝ կա, մեկ էլ տեսար՝ հայտնվել է ՀՀԿ-ի «պադվալում» կամ էլ SAS-ի վաճառասեղանին: Կոկորդիլոսի կողքին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը