Աշխարհ

24.04.2017 12:45


Եթե Մակրոնը հաղթի, Ֆրանսիայի առաջին տիկին կդառնա նրա դպրոցական ուսուցչուհին (լուսանկարներ)

Եթե Մակրոնը հաղթի, Ֆրանսիայի առաջին տիկին կդառնա նրա դպրոցական ուսուցչուհին (լուսանկարներ)

Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով՝ 2-րդ փուլ են անցել «Առաջ» շարժման 39–ամյա առաջնորդ Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը:

kp.ru-ի փոխանցմամբ՝ եթե Մակրոնը հաղթի, երկրի առաջին տիկին կդառնա նրա դպրոցական ուսուցչուհին, որը Մակրոնից մեծ է 24 տարով։ Ֆրանսիացի գործիչն իր կնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված երեխաների հասակակիցն է:

Մակրոնը խոստովանել է, որ ապագա կնոջը՝ 39–ամյա Բրիջիտ Տրոնյոյին սիրահարվել է 15 տարեկանում. նրա ուսուցչուհին է եղել։ Տրոնյոն ամուսանցած էր և 3 երեխա ուներ:

2007թ. Տրոնյոն ամուսնալուծվել ու դարձել է Մակրոնի կինը: Այժմ զույգը խնամում է Տրոնյոյի թոռներին:

Ֆրանսիացիների մի մասը կարծում է, որ այդ ամուսնությամբ Մակրոնը փորձում է թաքցնել իր միասեռական ուղղվածությունը։ Տեղի ԶԼՄ–ն քանիցս գրել է Մակրոնի ու լրագրող Մատյե Գալեի կապի մասին, սակայն ինքը Մակրոնը հերքում է այդ ամենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը