Աշխարհ

24.04.2017 11:50


Աֆղանստանի ՊՆ և Գլխավոր շտաբի ղեկավարները հեռացվել են աշխատանքից գրոհայինների հարձակումից հետո

Աֆղանստանի ՊՆ և Գլխավոր շտաբի ղեկավարները հեռացվել են աշխատանքից գրոհայինների հարձակումից հետո

Այսօր՝ ապրիլի 24–ին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի ղեկավարներին՝ Աբդուլլա Հաբիբիին և Քադամ Շահ Շահիմին, հեռացրել է զբաղեցրած ազդեցիկ պաշտոններից ուրբաթ օրը գրոհայինների հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Բացի այդ, երկրի ղեկավարը հեռացրել է երկրի ԶՈՒ 209–րդ կորպուսի հրամանատարին։

Ուրբաթ օրը «Թալիբանի» գրոհայինները Մազարի–Շարիֆ քաղաքում հարձակվել էին հենց այդ կորպուսի վրա։ Կատարվածի հետևանով սպանվել էր 135 զինծառայող, ավելի քան 65–ը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը