Թեև ընտրություններն ավարտվել են, թեև ընտրակեղծիքների մեքենան անխափան աշխատել է, թեև տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, թեև նշանակովի ընդդիմությունն ընտրությունները լեգիտիմ է ճանաչել, թեև Բ26-ը «խփել» է իր ուզած տոկոսը, սակայն էյֆորիա չկա (չհաշված «Ելք»-ի թռչկոտումները և մագլցումները):
Պատգամավորների ամբողջական ցանկը դեռ չեն ներկայացնում հանրությանը: Չեն ներկայացնում, քանզի ավարտվել է միայն խորհրդարանական ընտրությունների հրապարակային, այն է՝ 1-ին փուլը:
Այդ փուլում ժողովուրդն ուներ որոշակի դերակատարում. մի մասը կամավոր պետք է գնար ընտրատեղամաս և իր համոզմունքով ձայնը տար նախընտրած ուժին, իսկ մյուս զգալի մասին պետք է վախեցնեին, համոզեին, ցուցակագրեին, կաշառեին ու տանեին ընտրատեղամաս. ձևավորվեցին լֆիկսամոների, սասիարտակների վկաների խմբեր:
1-ին փուլում դերակատարում ունեին նաև «ռեյտինգային» թեկնածուներն ու ընտրաստրկավաճառները: Վերջիններս պետք է ցուցակներ կազմեին ու «ընտրական թրաֆիքինգի» ենթարկեին ցուցակի մարդկանց: «Ռեյտինգայիններն» էլ իրենց հերթին պետք է իրար մեջ կռվացնեին բաժանելիք փողերի քանակներն ու «վերևներին» ցույց տային, թե ով ով է: «Վերևների» գործառույթն այս փուլում շրջիկ խմբերին, Ջավախքից ՀՀ ժամանակավոր անձնագրով բերածներին ու մյուսներին այս կամ այն «ռեյտինգայինի» օգտին աշխատեցնելն էր:
Հիմա սկսվել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ՝հիմնական փուլը, որի ժամանակ դերակատարում չունեն ինչպես ժողովուրդը, այնպես էլ փողատեր «ռեյտինգայինները»:
Եթե 1-ին փուլում ստրկատիրոջ դերում էր հանդես գալիս փող բաժանող «ռեյտինգայինը», իսկ ստրկացման էր ենթարկվում ճնշմանը չդիմացած ընտրողը, ապա 2-րդ փուլում ստրուկի կարգավիճակում է հայտնվել «ռեյտինգայինը»: Ընդ որում՝ եթե ստրկացված ժողովրդի մի մասը կարող էր խաղեր տալ, այսինքն՝ փողը վերցնել և ուրիշին քվեարկել, ապա ստրկացված «ռեյտինգայինը» խաղեր տալու հնարավորություն չունի, այսինքն՝ ավելի ստրկացված վիճակում է, քան իր կողմից ստրկացված ընտրակաշառակեր ընտրողը:
Ուշագրավ ևս մեկ հանգամանք՝ ընտրողին ստրկացնելու համար «ռեյտինգայինը» փող է տալիս, իսկ ահա «ռեյտինգայինին» ստրկացնողը հա՛մ նրանից փող է վերցնում, հա՛մ ստրկացնում: Այսինքն՝ ցանկացած հարաբերության մակարդակում էլ «ռեյտինգայինը» մուծվողի դերում է: Ինչևէ:
2-րդ փուլում որոշվում է, թե ով պետք է մտնի խորհրդարան, իսկ ով՝ ոչ: Ու կապ չունի, թե ով ինչքան փող է բաժանել, ձայն բերել ու տոկոս «խփել»: ՍԱՍ–ի արտակներին փչացնում ու ձայնագրություններ են հրապարակում ոչ թե արդարություն հաստատելու, այլ ներքին «ռազբորկաների» թեմայով: Ընդամենը:
2-րդ փուլի առանձնահատկությունն այն է, որ ընտրությունն իրականացվում է գերգաղտնի ու փակ համակարգով: Մեկ-երկու հոգի որոշում են, թե «անասնաֆերմայում» ով որտեղ պետք է նստի, ով ինչ պետք է բառաչի ու ինչ կոճակ սեղմի:
Այս ամբողջ «բազառի» պատճառն այն է, որ ոմանք հասկանում են, որ 2018-ին, երբ վերջանա Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունը, նա կդառնա «ռեյտինգայինից» առանձնապես չտարբերվող մեկը, ինչը լուրջ դժվարություններ կառաջացնի վարչապետի պաշտոնում վերարտադրվելու հարցում: Ահա այդ ամենից ելնելով էլ ընտրությունների 2-րդ փուլում մանրամասն մաղվում են մարդիկ, բայց դե, ինչքան էլ մաղես, տակը, միևնույն է, միայն սերժահպատակ մահապարտի կարգավիճակ ունեցող աշոտյաններ չեն կարող մնալ:
«Բառաչողները» հիմա հնազանդվում են ոչ թե անձին, այլ լիազորությանը: Լիազորությունը հենց ավարտվի, «անլեզուները» կարող են գուսաններ դառնալ և անակնկալներ մատուցել գլխավոր ստրկատիրոջը: Վերջինս պարզապես վախենում է այդ հեռանկարից:
Մանրամեծածախ ընտրությունների 2-րդ փուլը
Թեև ընտրություններն ավարտվել են, թեև ընտրակեղծիքների մեքենան անխափան աշխատել է, թեև տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, թեև նշանակովի ընդդիմությունն ընտրությունները լեգիտիմ է ճանաչել, թեև Բ26-ը «խփել» է իր ուզած տոկոսը, սակայն էյֆորիա չկա (չհաշված «Ելք»-ի թռչկոտումները և մագլցումները):
Պատգամավորների ամբողջական ցանկը դեռ չեն ներկայացնում հանրությանը: Չեն ներկայացնում, քանզի ավարտվել է միայն խորհրդարանական ընտրությունների հրապարակային, այն է՝ 1-ին փուլը:
Այդ փուլում ժողովուրդն ուներ որոշակի դերակատարում. մի մասը կամավոր պետք է գնար ընտրատեղամաս և իր համոզմունքով ձայնը տար նախընտրած ուժին, իսկ մյուս զգալի մասին պետք է վախեցնեին, համոզեին, ցուցակագրեին, կաշառեին ու տանեին ընտրատեղամաս. ձևավորվեցին լֆիկսամոների, սասիարտակների վկաների խմբեր:
1-ին փուլում դերակատարում ունեին նաև «ռեյտինգային» թեկնածուներն ու ընտրաստրկավաճառները: Վերջիններս պետք է ցուցակներ կազմեին ու «ընտրական թրաֆիքինգի» ենթարկեին ցուցակի մարդկանց: «Ռեյտինգայիններն» էլ իրենց հերթին պետք է իրար մեջ կռվացնեին բաժանելիք փողերի քանակներն ու «վերևներին» ցույց տային, թե ով ով է: «Վերևների» գործառույթն այս փուլում շրջիկ խմբերին, Ջավախքից ՀՀ ժամանակավոր անձնագրով բերածներին ու մյուսներին այս կամ այն «ռեյտինգայինի» օգտին աշխատեցնելն էր:
Հիմա սկսվել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ՝ հիմնական փուլը, որի ժամանակ դերակատարում չունեն ինչպես ժողովուրդը, այնպես էլ փողատեր «ռեյտինգայինները»:
Եթե 1-ին փուլում ստրկատիրոջ դերում էր հանդես գալիս փող բաժանող «ռեյտինգայինը», իսկ ստրկացման էր ենթարկվում ճնշմանը չդիմացած ընտրողը, ապա 2-րդ փուլում ստրուկի կարգավիճակում է հայտնվել «ռեյտինգայինը»: Ընդ որում՝ եթե ստրկացված ժողովրդի մի մասը կարող էր խաղեր տալ, այսինքն՝ փողը վերցնել և ուրիշին քվեարկել, ապա ստրկացված «ռեյտինգայինը» խաղեր տալու հնարավորություն չունի, այսինքն՝ ավելի ստրկացված վիճակում է, քան իր կողմից ստրկացված ընտրակաշառակեր ընտրողը:
Ուշագրավ ևս մեկ հանգամանք՝ ընտրողին ստրկացնելու համար «ռեյտինգայինը» փող է տալիս, իսկ ահա «ռեյտինգայինին» ստրկացնողը հա՛մ նրանից փող է վերցնում, հա՛մ ստրկացնում: Այսինքն՝ ցանկացած հարաբերության մակարդակում էլ «ռեյտինգայինը» մուծվողի դերում է: Ինչևէ:
2-րդ փուլում որոշվում է, թե ով պետք է մտնի խորհրդարան, իսկ ով՝ ոչ: Ու կապ չունի, թե ով ինչքան փող է բաժանել, ձայն բերել ու տոկոս «խփել»: ՍԱՍ–ի արտակներին փչացնում ու ձայնագրություններ են հրապարակում ոչ թե արդարություն հաստատելու, այլ ներքին «ռազբորկաների» թեմայով: Ընդամենը:
2-րդ փուլի առանձնահատկությունն այն է, որ ընտրությունն իրականացվում է գերգաղտնի ու փակ համակարգով: Մեկ-երկու հոգի որոշում են, թե «անասնաֆերմայում» ով որտեղ պետք է նստի, ով ինչ պետք է բառաչի ու ինչ կոճակ սեղմի:
Այս ամբողջ «բազառի» պատճառն այն է, որ ոմանք հասկանում են, որ 2018-ին, երբ վերջանա Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունը, նա կդառնա «ռեյտինգայինից» առանձնապես չտարբերվող մեկը, ինչը լուրջ դժվարություններ կառաջացնի վարչապետի պաշտոնում վերարտադրվելու հարցում: Ահա այդ ամենից ելնելով էլ ընտրությունների 2-րդ փուլում մանրամասն մաղվում են մարդիկ, բայց դե, ինչքան էլ մաղես, տակը, միևնույն է, միայն սերժահպատակ մահապարտի կարգավիճակ ունեցող աշոտյաններ չեն կարող մնալ:
«Բառաչողները» հիմա հնազանդվում են ոչ թե անձին, այլ լիազորությանը: Լիազորությունը հենց ավարտվի, «անլեզուները» կարող են գուսաններ դառնալ և անակնկալներ մատուցել գլխավոր ստրկատիրոջը: Վերջինս պարզապես վախենում է այդ հեռանկարից:
Կորյուն Մանուկյան