Կարծիք

24.04.2017 11:02


Շուն թուրքի մահը երգելուց առաջ մի ակնթարթ մտածեք

Շուն թուրքի մահը երգելուց առաջ մի ակնթարթ մտածեք

Հարգելի՛ հայրենասերներ, շուն թուրքի մահը երգելուց առաջ մի ակնթարթ մտածեք, եթե կարող եք:
Դաշնակցական ներկայիս երգչախմբի հոգեհայրերը ժամանակին երիտթուրքերի իշխանությունը օրինականացրեցին: Վերջիններիս հետ գնացին համագործակցության՝ կոչ անելով հայ գյուղացուն զենքը վայր դնել, քանի որ սուլթանը փոխվել է, խորհրդարան ու ժողովրդավարությանը բնորոշ այս ու այն ունենք: Տեր-Մինասյանի ներկայիս հոգեզավակները լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ ասելով, որ նոր սահմանադրություն ունենք, «Հանրապետականները» խոստացել են փոխվել: Տղե՛րք, Թոխմախի Մհերին Աշոտյանով փոխելը նույնն է, որ Աբդուլ Համիդին Մեհմեդով փոխեցիք: Պատմությունը, ասում են, ապագայի հայելին է, Մինասյան Էդիկին խնդրեք՝ ժամանակ գտնի. պատմության էջերը նորից թերթեք: Գուցե կոալիցիա կազմելուց առաջ կարողանաք հասկանալ, որ ցանկացած քաղաքական միավորում քաղաքացու կյանքի բարելավմանը պետք է ուղղված լինի, այլ ոչ թե երգելու թույլտվություն ստանալու: Շուն թուրքի մահը ձեր տներում էլ կարող եք երգել, միևնույնն է, դրանից շուն թուրքերը չեն մեռնելու, առավել ևս, որ ինձ նման «ապահայրենասիրական տարրերի» կյանքում ոչինչ չի փոխվելու:

Անդրանիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը