Կարծիք

24.04.2017 10:50


Երիտթուրքական իշխանությունը ձևավորման պահից իսկ դիմել է ընտրակեղծիքների

Երիտթուրքական իշխանությունը ձևավորման պահից իսկ դիմել է ընտրակեղծիքների
ՁԵՌԱԳՐԻ ԻՆՉՊԻՍԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ…….
-------------------------------------------------------------------------
1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առ հավատչյաներից մեկն էլ օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր: Խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին մեծամասնական սկզբունքով: Յուրաքանչյուր 50.000 ընտրողին մեկ պատգամավոր: 75 հազար ընտրողին արդեն տրվում էր 2 պատգամավոր ունենալու իրավունք: Ընտրական իրավունք ունեին միայն արական սեռի ներկայացուցիչները: 1908 թ. Հուլիս – հոկտեմբեր ամիսները կարող էին բախտորոշ լինել օսմանյան ողջ հասարակության համար: Երիտթուրքերն իրենց քաղաքական նպատակները և դրանց հասնելու միջոցները ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Օսմանյան խորհրդարանի ընտրություններն անցան թուրք հետամնաց տարրի ազգայնական գաղափարներին համահունչ: Իթթիհատականները իրենց կողմնակիցների մեծամասնությունը ապահովելու համար դիմեցին տարատեսակ ընտրախախտումների և վարչական ճնշումների:

Ուշագրավ են ոչ միայն թուրքերի ընտրախախտումները, այլև դրանց միջոցները. օրինակ՝ թուրքերը հայ թեկնածուների ընտրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների: Օրինակ՝ Ադանայի սանջակի հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ տարրալուծելը, ընտրողների ցուցակում հայերի թվի նվազեցումը (80 հազարի փոխարեն 67 հազար ընտրող), որի նպատակը այդ սանջակի բնակչությանը 2 պատգամավորի փոխարեն 1 պատգամավոր հատկացնելն էր և այլն: Պետական վարչությունների իրականացրած կեղծիքներին զուգահեռ՝ գործում էին հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելու, բացահայտ և ծածուկ խախտումներ անելու առանձին մեթոդները, որոնց իրագործումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ և թուլությամբ19: Այս ամենի հետևանքով ընտրությունների ավարտից հետո պարզվեց, որ ընտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերվում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և ակնկալելի թվից:
Այսպիսով, երիտթուրքական իշխանությունը ձևավորման պահից իսկ դիմել է ընտրակեղծիքների և խախտումների: Ակնհայտ է, որ նման գործելաոճով իշխանության եկող քաղաքական ուժը չէր կարող բարելավել պետության հարստահարվող, ազգային փոքրամասնություն կազմող բնակիչների կյանքը: Հայ պատգամավորներին մնում էր խորհրդարանում Սահմանադրության շրջանակներում պայքարել հայ ժողովրդի իրավունքների, անձի և գույքի ապահովության համար:

Վահե Բուլանիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը