Օլանդը շնորհավորել է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցում շնորհավորել է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար Էմանուել Մակրոնին։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Ելիսեյան պալատից տեղեկացրել են, որ Օլանդը մտադիր է ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ և հայտնել իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլինախնական արդյունքներով՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 23 տոկոսը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ձայների 22.5 տոկոսով: Պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է ձայների 20 տոկոսը, ծայրահեղ ձախակողմյան թևից Ժան-Լյուկ Մելանշոնը՝19 տոկոսը:
Երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը, որը տեղի կունենա մայիսի 7-ին։
Օլանդը շնորհավորել է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցում շնորհավորել է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար Էմանուել Մակրոնին։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Ելիսեյան պալատից տեղեկացրել են, որ Օլանդը մտադիր է ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ և հայտնել իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 23 տոկոսը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ձայների 22.5 տոկոսով: Պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է ձայների 20 տոկոսը, ծայրահեղ ձախակողմյան թևից Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19 տոկոսը:
Երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը, որը տեղի կունենա մայիսի 7-ին։
7or.am