Կարծիք

23.04.2017 19:50


Սեկտայի վերածված համույթի արարողակարգ

Սեկտայի վերածված համույթի արարողակարգ

Դաշնակցականների կողմից Թուրքիայի դրոշը այրելը շատ քիչ կապ ունի Թուրքիայի և Ցեղասպանության հետ: Դա ընդամենը սեկտայի վերածված համույթի արարողակարգ է:
Քաղաքական որևէ բովանդակությունից, ռացիոնալիզմից և սկզբունքայնությունից զերծ մարդկանց խումբը փորձում է ինքնություն ձևավորել մի քանի պրիմիտիվ ծիսակատարությունների միջոցով` զենքի վրա երդում - կնունքի փոխարեն, դրոշի այրում - պատարագի փոխարեն, Ապրիլի 24 - հիմնական արարողակարգային օր, հատուկ դիմելաձև - քույր և եղբայրի փոխարեն` ընկեր, կուսակցական աստիճանակարգեր, տնային խմբակներ, կուսակցական սրբերի պանթեոն, գաղտնի հավաքներ և այլ:
Դրոշի այրումը կուսակցական ինքնության և սեփական գոյությունը իմաստավորելու մարող ճիգ է, ընդամենը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը