Դեկտեմբերի 13-ին իր աշխատանքներն է սկսել ՀՀ Ազգային ժողովը: Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշում էր կայացրել առաջարկել ՀՀ ԱԺ-ին արտահերթ նիստ անցկացնել, քննարկելու համար մի շարք կարևոր օրինագծեր, այդ թվում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «7օր»-ին ասել է, որ այն ինչ արել է Կառավարությունը Ազգային ժողովի նկատմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ անարգանք:
Նա նշել է, որ բացի նրանից, որ խոսքը շատ լուրջ և համակարգային օրենսդրական նախաձեռնությունների մասին է, խնդիրը նաև նրանում է, որ հասարակությունը, այդ թվում նաև քաղաքական ուժերը, հիմնականում անհաղորդ են մնում այն նախաձեռնություններին, որոնք ներկայացվել են:
Օրինակ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, որի մասին երկար տարիներ խոսվում է: Ազգային ժողովի կողմից նման արագընթաց կարգով փաթեթն ընդունել տալը, ըստ Ա. Մինասյանի, նշանակում է անարգել Ազգային ժողովին:
Այդպիսի օրինագծերից է նաև հարկային ոլորտում լուրջ բարեփոխումների փաթեթը: Այն, Ա.Մինասյանի խոսքով, որևէ առնչություն չունի 2011թ. բյուջեի հետ, այլապես կներկայացվեր վերջինիս հետ:
-Այսպիսի երևույթն Ազգային ժողովում, երբ երեք ընթերցումով օրենքի նախագիծ է ներկայացվում և պետք է անցնի, նշանակում է, որ Ազգային ժողովը դադրում է իր հիմնական' օրենսդիր մարմնի գործառույթը կատարելուց,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Օրինագծերի մեծ մասը տնտեսական բնույթի են, ինչն, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ կառավարությունը փորձում է ցույց տալ, թե ինքը շատ է մտածում տնտեսական ներկա ծանր իրավիճակից դուրս բերելու քայլերի մասին, այդ ամենը բարեփոխումների հսկայական փաթեթ նարկայացնելով:
-Իրականում սրա մեջ բարեփոխումները եթե 1% էլ կազմեն դա մեծ բան կարող է լինել: Սա վտանգներով լի և կոռուպցիոն դրսևորումներվ հագեցած փաթեթ է, որը տնտեսական ոլորտում չի կարող դրական զարգացումներ ապրել,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է «Լեզվի մասին» օրենքին, Ա.Մինասյանը նշել է, որ այդքան պայքարից հետո այդ օրենքը նման ձևով բերել ու փորձել անցկացնել, նշանակում է, որ կառավարությանը չի հետաքրքրում ոչ հասարակության, ոչ ԱԺ դիրքորոշումն ու վերաբերմունքն այդ հարցում:
-Կարծում եմ օրենքը կքվերակվի, որովհետև քաղաքական մեծամասնությունը ինչպես որ անտարբեր հայացքներով նստած նայում էր կառավարության ներկայացուցիչների ներկայացրած նախագծերին, նույն ձևով էլ կքվերակի և կանցնի,- ասել է նա և նշել, որ օրենքի ընդունումը կանխելը ներկա պահին անհնար է համարում, բայց կան որոշակի քաղաքական գործողություններ, որոնք պետք է քննարկվեն և լուրջ քայլեր արվեն:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ևս նշել է, որ իրենք դեմ են նման աշխատակարգին, երբ արտահերթ կարգով կարևորագույն հարցեր են բերվում ԱԺ և դրանք անգամ նորմալ ծանոթանալու ու քննարկելու ժամանակ էլ չի մնում:
-Այն ընթացակարգը, որն այսօր սահմանվեց որևէ ձևով չի նպաստելու, որ բովանդակային քննարկում տեղի ունենա,- ասել է նա:
35 հարցից 22-ը նրա խոսքերով նոր բերված օրինագծեր են, որոնց հետ կապված քննարկում տեղի չի ունեցել:
-Նմանատիպ նկարևորագույն, հատկապես տնտեսական հարցերը անպայման պետք է քննարկվեն և ցանկալի է, որ այդ քննարկմանը մասնակցեն տնտեսվարող սուբյեկտները, հասարակությունը,- նշել է նա:
Կառավարության որոշումը ԱԺ նկատմամբ անարգա՞նք

Արփի Բեգլարյան