Կարծիք

23.04.2017 09:15


Ասիկա գողերի երկիր է...

Ասիկա գողերի երկիր է...

5-6 տարեկանում «ցեղասպանությունն» ինձ համար դերձակ Վարդուհին էր, տիկին Պայծառը, Միհրանը, պարոն Սեդրակը, ժանյակագործ Մաքրուհին, միշտ թաց աչքերով Սրբուհին...Շա՜տ էին «ախպարները» մեր թաղում:
1949-ի ներգաղթյալները թաքուն ատում էին «փարթիան» ու երբ անկախությունն էլ դեռ վրա չէր հասել՝ վազեցին օդանավակայան ու անուշ հայրենիքից ու Մասիսից կշտացած գնացին միանալու ամերիկաներում ու եվրոպաներում մնացած իրենց հարազատներին:
5-6 տարեկան էի, երբ մի օր արթնացա ու տեսա, որ թաղը թնդում է՝ «Գիշերը մտել են Վարդուհու տունը ու թալանել են, սրբել-տարել են»:
Ի՞նչ են տարել «ախպարի տնից»:
-Ամերիկայից ուղարկած աղջկա սաղ շորերը տարել են, սաղ ծամոնները, ցելոֆանի տոպրակները տարել են...
Դերձակ Վարդուհին մթնել էր.
-Ասիկա գողերի երկիր է...

Մեր «ախպարները» հիմա լինեին, էլի, ու տեսնեին, թե գողությունն ու թալանը որն է՝ անկախ Հայաստանի «փարթիայի» բարձր հովանու ներքո...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը