Կարծիք

22.04.2017 13:33


Հավատանք ձեր ասածների՞ն, թե՞ ձեր արածներին

Հավատանք ձեր ասածների՞ն, թե՞ ձեր արածներին

«Ազգ-Բանակ» ձևաչափի շրջանակներում այնպիսի սրտաճմլիկ ու դարակազմիկ հայտարարություններ են անում, խոսում հայրենասիրությունից, բանակից ու կռվող տղերքից, որ կողքից լսողը կմտածի՝ երկրի իշխանությունը երևի գլխի վրա դրած է պահում երկրի անվտանգությունը պաշտպանող զինվորներին, կռված տղերքին ու ազգի հերոսներին:

Ազգ-բանակ եք ասում, ճառում հայրենիքից, նրա պաշպանությունից, պաշտպանողներից, բայց պետք եղած դեպքում կարող եք առանց փաստարկների կալանավորել Արցախի հերոսին՝ Սամվել Բաբայանին՝ չունենալով նրա դեմ կոնկրետ ցուցմունքներ: Եվ միայն ԱԱԾ–ի գործով անցնող անձանցից մեկի ենթադրության հիման վրա Բաբայանի դեմ գործ եք հարուցել։

Այս ֆոնին հիմա դրել, ազգ-բանակ եք «խաղացնում», ո՞րն է դրա նպատակը, ո՞րն է ազգ-բանակ ձևաչափի ողջ տրամաբանությունը, եթե պետք եղած դեպքում՝ առանց փաստարկների կռված տղերքին ու ազգի հերոսներին կարող եք ձեռբակալել՝ մոռանալով անցյալում արված նրանց կյանքի ու մահվան դեմ կռիվ տվող քայլերը:

Հիմա մենք հավատանք ձեր ասածների՞ն, թե՞ ձեր արածներին: Ի՞նչ օրինակով պետք է զինվորին ապացուցեք՝ հայրենիքի համար կռվող տղաներն ինչ «փառքի» են արժանանում մեր երկրում, որ հիմա զինվորին համոզում եք՝ գնա բանակ ու պետք եղած դեպքում կռվի թշնամու դեմ, իսկ դուք ոչ թե կաջակցեք նրանց, այլ պետք եղած դեպքում կկալանավորեք, քանի որ այդ պահին այդպես եք ճիշտ գտնում: Սա՞ եք օրինակ բերելու, թե՞ ազատամարտիկների «անհոգ» կյանքն եք որպես այդպիսին ցույց տալու:

Ես մի բան գիտեմ՝ այս իշխանության հանդեպ վստահությունն այնքան է ընկել ու այն վերականգնելու դեպքում իսկական կախարդական փայտիկ է պետք, որ նրանց կողմից առաջ քաշած «լավ» ծրագիրն էլ դառնում է վատը՝ դասվելով հերթական չստացված ծրագրերի շարքին: Բանակի հետ առնչություն ունեցող, բանակում ծառայող ու հայրենիքի համար կռվողների «գլուխները երկնքին չի կպել», դրա համար էլ ազգ-բանակ ձևաչափը չի ընկալվում մեր հասարակության կողմից:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը