Շևարդնաձե. «Սահակաշվիլին երկիրը տանում է կործանման»
-Վրաստանի իշխանության կողմից տարվող անմտածված սոցիալական քաղաքականությունը կործանարար է երկրի համար,-ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։ Նրա խոսքերով՝ հանցավոր քաղաքականություն վարող Միխաիլ Սահակաշվիլիի ռեժիմը չպետք է ղեկավարի երկրը։ «Ժողովուրդը դուրս կգա փողոց և ապստամբություն կբարձրացնի»,-ասել է «Վարդերի հեղափոխության» հետևանքով հրաժարական տված Վրաստանի նախկին նախագահը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Վրաստանում մշտապես բնակվող 4.371.535 մարդուց 1.778.885-ը կամ անապահով են, կամ էլ գտնվում են աղքատության եզրին, և վերջին ժամանակահատվածում նկատվում է այդ ցուցանիշի աճ։