Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում այն, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ցրել խորհրդարանը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանըասել է, թե նման բանը բացառվում է։
-Խորհրդարանը ցրելու համար Սահմանադրությամբ անհրաժեշտ հիմքեր են անհրաժեշտ, իսկ դրանցից որևէ մեկը գոյություն չունի։ Ո՛չ մատնված է անգործության, ո՛չ ձախողման, այդ թվում՝ օրենքների ընդունման հարցում։ Ընդհակառակը՝ ինտենսիվացել է և նախորդ ԱԺ-ի հետ համեմատած՝ շատ ավելի որակյալ օրենքներ է ընդունում,-ասել է նա։
ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ, որ ասուլիսին ներկա էր, հարցադրում է արել՝ դուք մեր երկրում ուզում եք խոսել օրենքի՞ տեսանկյունից։
-Կուզի՝ վաղը կասի՝ ցրում եմ,-ընդգծել է նա։
-Նման բան չի կարող լինել,-պնդել է Ռաֆիկ Պետրոսյանը։
-Պարո՛ն Պետրոսյան, միանշանակ կլինի. Սերժ Սարգսյանի ցանկությունը հիմք է ձեզ համար, որ ասի՝ պարի՛, կպարեք, որ ասի՝ կանգնի՛, կկանգնեք։ Կներեք, բայց այդպես է ,-հակադարձել է Վահագն Խաչատրյանը։
Սերժ Սարգսյանը խոհրդարանը չի՞ ցրի
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում այն, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ցրել խորհրդարանը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ասել է, թե նման բանը բացառվում է։
-Խորհրդարանը ցրելու համար Սահմանադրությամբ անհրաժեշտ հիմքեր են անհրաժեշտ, իսկ դրանցից որևէ մեկը գոյություն չունի։ Ո՛չ մատնված է անգործության, ո՛չ ձախողման, այդ թվում՝ օրենքների ընդունման հարցում։ Ընդհակառակը՝ ինտենսիվացել է և նախորդ ԱԺ-ի հետ համեմատած՝ շատ ավելի որակյալ օրենքներ է ընդունում,-ասել է նա։
ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ, որ ասուլիսին ներկա էր, հարցադրում է արել՝ դուք մեր երկրում ուզում եք խոսել օրենքի՞ տեսանկյունից։
-Կուզի՝ վաղը կասի՝ ցրում եմ,-ընդգծել է նա։
-Նման բան չի կարող լինել,-պնդել է Ռաֆիկ Պետրոսյանը։
-Պարո՛ն Պետրոսյան, միանշանակ կլինի. Սերժ Սարգսյանի ցանկությունը հիմք է ձեզ համար, որ ասի՝ պարի՛, կպարեք, որ ասի՝ կանգնի՛, կկանգնեք։ Կներեք, բայց այդպես է ,-հակադարձել է Վահագն Խաչատրյանը։
-Ձեզ թվում է,-ասել է Ռաֆիկ Պետրոսյանը։
7or.am