Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Մեղադրող կողմը պարզապես ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ինչպես հայտնի է, Բաբայանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները, քանզի դրանք շինծու են։ Ուշագրավն այն է, որ նրա դեմ կոնկրետ ցուցմունք չկա։ ԱԱԾ–ն գործով անցնող անձանցից մեկի ենթադրության հիման վրա է Բաբայանի դեմ գործ հարուցել։
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալեցին նախընտրական փուլում՝ այդպիսով նրան մեկուսացնելով քաղաքական գործընթացներից։ Հիմա դատարանը պարզապես դակում է Բ26–ում կայացրած որոշումը։ Դա ևս մեկ անգամ հաստատում է այն տեսակետը, որ մեզանում չկա անկախ դատական համակարգ, այլապես առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները Բաբայանին կալանավորելու որոշում չէին կայացնի կամ այդ որոշումը կչեղարկեին։
Բոլորի համար էլ պարզ է, որ Բաբայանի կալանքի որոշումը քաղաքական բնույթ ունի։ Սերժ Սարգսյանն իր ուզած խորհրդարանն էր ուզում ձևավորել և մտահոգված էր, որ դա իրեն չի հաջողվելու։ Ապրիլի 2–ին նա իր ուզածին հասել է, սակայն դատաիրավական համակարգը շարունակում է Բաբայանին պահել անազատության մեջ, քանզի իշխանության վերջնական ձևավորման հարցը դեռ օդում կախված է մնում։ Կան վախեր և անհանգստություններ, ինչի հետևանքով էլ քաղաքական գործիքի դեր կատարող դատարանը համապատասխան վարքագիծ է դրսևորում։
Դատարանը՝ քաղաքական գործիք

Պետրոս Ալեքսանյան