Կարծիք

21.04.2017 15:05


«Ազգ-բանակ» կոչվածը թե՛ անբնական է, թե՛ անհեթեթ

«Ազգ-բանակ» կոչվածը թե՛ անբնական է, թե՛ անհեթեթ

Մեզ ոչ թե «Ազգ-բանակ» կարգախոսներ և գովազդային վահանակներ են պետք, այլ երկրի պաշտպանական խնդիրները լուծելու ընդունակ բանակ, ու ինչքան դա սուսուփուս արվի, այդքան լավ: Լսած կա՞ք, որ Ամերիկան ասի՝ ինքը ազգ-բանակ է, բայց ում գլխին ուզում է՝ թամագավկով խփում է: Իհարկե, էս վերջին պահը մի քիչ չափազանացրեցի, բայց դա կարևոր չի:

1991-ին Հայաստանում պետական գործիչներ կային, որ ասում էին՝ «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է», արդյունքում՝ թուրքերն արխայինացան, ու ամիսներ անց Լաչինի մարդասիրական միջանցքը բաց էր: «Ազգ -բանակ» կոչվածը թե՛ անբնական է, թե՛ անհեթեթ: Նույնն է թե լինի «Ազգ-ոստիկանություն», «ազգ- հրշեջ ծառայություն»: Ի դեպ, երեկ Ուրցաձորի մոտերքը մի հրդեհ եմ հանգցրել, երբ տեսնելով ճանապարհային հրդեհը՝ տեղյակ պահեցի 911-ին և սլացա իմ գործերով, իսկ քիչ հետո ինքը ինձ զանգեց շնորհակալություն հայտնեց և տեղեկացրեց, որ հրդեհը մարել են, թե չէ գազի խողովակն էր պայթելու: Հիմա ինձ զգում եմ «մի զարկը» «ազգ–հրշեջ ծառայության»: Բայց եթե շատ ենք ուզում «ազգ-բանակ», ապա իշխանության ուզուրպատորները դրանից պետք է քիչ խոսեն, քանի որ հանրության կողմից իրենց նկատմամբ ունեցած, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքն ինքնստինքյան պրոյեկտվում է թե՛ ազգի և թե՛ բանակի վրա: Ու այդ նեղ մաջալին բանակ ծառայության չմեկնած Վիգեն Սարգսյանը չի, որ Արցախյան պատերազմին կամավորական մասնակցություն ունեցած և հազարավոր զոհեր տված ազգին պետք է բացատրի, թե բանակն ինչ խնդիրների համար է:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը