Կարծիք

21.04.2017 14:50


Իր վերջին վերարտադրության քայլից հետո երկրում էլ մարդ չի մնա, դրա համար ծառայությունը դարձնում է վարձատրվող

Իր վերջին վերարտադրության քայլից հետո երկրում էլ մարդ չի մնա, դրա համար ծառայությունը դարձնում է վարձատրվող

Ասում են՝ Վիգեն ու Սերժ Սարգսյանները զինվորների համար «չտեսնված» ծրագիր են մշակել. թե բա՝ «պարտադիր-կամավոր» սկզբունքով զինվորական ծառայությունը դարձնել երեք տարի՝ դրա դիմաց գումար առաջարկելով:

Սերժ Սարգսյանը լա՜վ էլ հասկացել է՝ իր պաշտոնավարման տարիներին ինչքան ՀՀ քաղաքացի է երկրից արտագաղթել, շատերը՝ ապրուստի միջոց չունենալով, ոմանք՝ տղաներին բանակ չտանելու պատճառով, և մեծ մասն էլ արտագաղթի ճանապարհը բռնել է՝ «բոլորը մեկում» տարբերակն ընտրելով: Եվ կարծես Սերժ Սարգսյանը լա՜վ էլ գիտի՝ այս վերջին վերարտադրության քայլից հետո երկրում էլ մարդ չի մնա ու դրա համար էլ ծառայությունը դարձնում է 3 տարի՝ վարձատրելու «գայթակղիչ» առաջարկ անելով:

Նա այս՝ կյանքի համար կռիվ տալու 3 տարիների դիմաց, առաջարկում է 5 մլն դրամ, որն էլ պետք է կառավարել ոչ թե ըստ զինվորի ու նրա ընտանիքի ցանկությամբ, այլ ըստ Սերժ Սարգսյանի պահանջի. նա է ասելու, թե ոնց ծախսել, ինչի վրա ծախսել, ինչ գնել ու ինչ չգնել:

Գումարն էլ մի գումար լինի՝ իրենց կանանց ու աղջիկների մի քանի օրվա «շոփփինգի» գումարն է, էլի, որը զինվորը պետք է վաստակի իր կյանքի ամենադժվար 3 տարիների ընթացքում:

Այո, Սերժ Սարգսյանն այդպիսին է՝ ամեն տեղ իր ստվերն ուզում է թողնել ու դրա համար էլ ինքն է որոշում՝ ինչպես ծախսել այն 5 մլն դրամը, որը ոչ թե ինքն ու Վիգեն Սագսյանն են իրենց գրպանից տալու, այլ էլի մեր և նույն այդ զինվորի հարազատների հարկերից վերցրած գումարն է լինելու:

Դե հիմա ասեք՝ սա հերթական մարազմ ծրագիրը չէ՞, որը կյանքի կկոչեն, անունն էլ կդնեն բարեփոխում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը