Աշխարհ

21.04.2017 10:35


Վենեսուելայում զանգվածային ցույցերի ժամանակ 223 մարդ է տուժել (տեսանյութ)

Վենեսուելայում զանգվածային ցույցերի ժամանակ 223 մարդ է տուժել (տեսանյութ)

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում զանգվածային ցույցերի ընթացքում 223 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է «El Nacional»-ը։ Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։

Վենեսուելայի Ազգային ժողովի պատգամավոր Մարիալբերտ Բարիոսը հայտարարել է, որ ապրիլի 19-ի և 20-ի ակցիաների ընթացքում 585 մարդ է ձերբակալվել:

Ընդդիմությունը և ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը՝ պնդելով որ կառավարությունն է քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատասխանատուն: Վենեսուելայում եռանիշ սղաճի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության պայմաններում առանց այդ էլ վատ ապրող մարդիկ բողոքի ակցիաներ սկսեցին այն բանից հետո, երբ մարտի վերջին դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Վենեսուելայի խորհրդարանում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները:

Ցույցերի համապատկերին տեղեկություն է ստացվել, որ իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել ամերիկյան «General Motors» ավտոկոնցեռնի դուստր ձեռնարկությունը։

Մանրամասն՝ «ntv.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը