ԻՊ–ն ստանձնել է Փարիզի կենտրոնում ձեռնարկված գրոհի պատասխանատվությունը (տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ապրիլի 20-ի երեկոյան Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Հանցագործը կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ՝ սպանելով առնվազն մեկ ու վիրավորելով երկու ոստիկանի։Այս մասին հայտնում է «Meduza»–ն՝ «SITE Intelligence Group»–ին հղումով, որը մշտադիտարկում է ահաբեկիչների գործունեությունը։
ԻՊ ենթակայության տակ գործող «Amaq» գործակալության տարածած հաղորդագրության մեջ հանցագործը հիշատակված է որպես Աբու Յուսուբ ալ Բելժիկի։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փոխհրաձգությունն ահաբեկչական էր համարել։
ԻՊ–ն ստանձնել է Փարիզի կենտրոնում ձեռնարկված գրոհի պատասխանատվությունը (տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ապրիլի 20-ի երեկոյան Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Հանցագործը կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ՝ սպանելով առնվազն մեկ ու վիրավորելով երկու ոստիկանի։ Այս մասին հայտնում է «Meduza»–ն՝ «SITE Intelligence Group»–ին հղումով, որը մշտադիտարկում է ահաբեկիչների գործունեությունը։

7or.am