Դասալիք բարձրաստիճան պաշտոնյաների, «սովորական» պաշտոնյաների, պատգամավորների և տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարագրերը նայում ես, բոլորը միլիոնատերեր են: Սրանց ամուսնական առագաստը կիսող կանայք էլ գործազուրկ են, բայց էլի միլիոնատեր են:
Հիմա պաշտպանության նախարարը (իրականում՝ Սերժ Սարգսյանը) մի երկու ծրագիր է մշակել ու դրել «քննարկման»: «Ես եմ» ծրագիրը մի քանի անգամ կարդում ես, ոչինչ չես հասկանում: Ոնց որ թե ուզում են «պարտադիր-կամավոր» սկզբունքով զինվորական ծառայությունը դարձնել երեք տարի (երկիրը դատարկվում է, բա ի՞նչ անեն. ԵԼՔ-ը գտել են): Նորակոչիկներին էլ գայթակղելու համար մի խուճուճ առաջարկների փաթեթ են «դեմ տվել»՝ «մի քիչ տունը կմնաք, մի քիչ կծառայեք»...Լավ ա, էլի...Ու էդպես, երեք տարին վռազ կթռնի: Բա վերջո՜ւմ...
Վա՜յ, բա որ իմանաք, թե վերջում ձեզ ինչ «սյուրպրիզ» է սպասվում. ամեն մեկիդ հաշվին 5 միլիոն կփոխանցվի: Համարյա կհավասարվեք էն դասալիք պաշտոնյաներին, դուք էլ կդառնաք միլիոնատեր (ոչինչ, որ նրանք առանց ծառայելու դոլարով միլիոնատերեր են, կարևորը դա չէ, կարևորն այն է, որ «հավասարվելու» եք նրանց, թեկուզ ՀՀ դրամով, ի՞նչ կապ ունի՝ միլիոն է): Բայց էստեղ սկսվում է ամենամազալուն: Ուրեմն, Վիգեն Սարգսյանը (դե, Սերժ Սարգսյանն, էլի) զորակոչվածների հնգական միլիոնները էս գլխից պլանավորել է, թե նրանք դա ինչ նպատակով պետք է ծախսեն:
1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Ուրեմն՝ երեք տարի պետք է ծառայեն, իսկ հետո իրավունք չեն ունենալու իրենց ցանկությամբ տնօրինել այդ «քրչոտ» գումարը, ինչով, հասկանալի է, առաջին երկու կետերն անիրագործելի են համարվելու, երրորդ կետի իրագործումը մի քիչ խելքին մոտ է, եթե իհարկե Քեմբրիջում չեն ցանկանում սովորել:
Հիփոթեքի ծրագիրը «թթվել-մնացել» է, մանր ու միջին բիզնեսը խռխռում է (եթե դեռ չի մեռել), բա էլ ինչպես անեն, որ դրանք կենադնության նշաններ ցույց տան: Պետք է նմանատիպ «փայլուն գաղափարներ» հղանալ ու փորձել կյանքի կոչել: Դասալիք Աշոտյանը մասնավոր դպրոց հաճախող իր երեխաների համար ամեն տարի 5 միլիոն վարձավճար է տալիս, իսկ զինծառայողներն էլ պետք է երեք տարի հայրենիքը պաշտպանեն ու դրանից հետո էլ իրավունք չպետք է ունենան իրենց ուզած ձևով տնօրինել 5 միլիոնը (եթե, իհարկե, երբևէ այդ գումարը հայտնվի իրենց հաշվեհամարին):
Ազգի, բանակի ու փողի մասին

Կիմա Եղիազարյան