Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է ռուսաստանյան «Ինպրոմսերվիս»խոշոր ընկերության սեփականատեր և Մոսկվայի հարավում գտնվող «Բրավո» առևտրային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Բագիրյանը։
Նրա ուղղությամբ կրակոցներ են արձակվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Սիմոնովսկի Վալ փողոցում գտնվող իր գրասենյակից՝ անվտանգության ուղեկցությամբ։ «Մակարով» տեսակի ատրճանակից արձակվել է առնվազն 5 կրակոց: Փամփուշտներից մեկը դիպել է Ալեքսանդր Բագիրյանի պարանոցին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց մահացել է:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում է, որ հանցագործը վնասազերծվել է գործարարի անվտանգության աշխատակիցների կողմից, ովքեր նրան հանձնել են ոստիկաններին:
Հարուցվել է քրեական գործ սպանության և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով։
Մոսկվայում հայ գործարարի են սպանել
Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է ռուսաստանյան «Ինպրոմսերվիս» խոշոր ընկերության սեփականատեր և Մոսկվայի հարավում գտնվող «Բրավո» առևտրային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Բագիրյանը։

7or.am