Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ–ների միջև
Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև: Հայկական կողմը գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը և Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմը՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:
Խորհրդատվություններին կարծիքներ փոխանակվեցին համաեվրոպական համագործակցության ու անվտանգության արդի խնդիրների և դրանց լուծումներ գտնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև համաեվրոպական կառույցների շրջանակներում ծավալվող գործընթացներին:
Խորհրդատվությունների ավարտին ռուսաստանյան պատվիրակությանը հանդիպեց ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։
Նույն օրը Աշոտ Հովակիմյանը և Անդրեյ Կելինը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին խորհրդատվությունների արդյունքները։