Նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը փորձում էր ամեն կերպ երևալ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կամ թաքնվել վերջինիս իմիջի հետևում (դատելով ամենից՝ Կարապետյանն այդ փուլում ձգտում էր տարանջատվել Սերժ Սարգսյանից. համենայնդեպս, այդպիսի արտաքին տպավորություն կար)։ Պատճառը պարզ է. վարչապետն իշխանական թիմում ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչն է։
Կարապետյանի միջոցով իրականացվեց ՀՀԿ–ի քարոզարշավը։ Պատճառը կրկին նույնն էր։
Ճիշտ է, ՀՀԿ–ն իր տոկոսները «խփեց» ոչ թե քարոզի, այլ «ռեյտինգային» փող բաժանողների, ձայն բերողներից ձայներ առնողների միջոցով («SAS–ի Արտակը նրանցից մեկն էր), բայց «խփման» գործընթացի փաթեթավորումը Կարապետյանի միջոցով էր։
Հիմա ՀՀԿ ղեկավարն ամեն կերպ փորձում է տարանջատվել վարչապետից, քանզի սեփական հաշվարկներն ու ծրագրերն ունի (օրինակ՝ «Ազգ–բանակ» «ռազմահայրենասիրական» միջոցառման բացմանը վարչապետը չկար)։ Այդ տարանջատումն անզեն աչքով էլ երևում է ինչպես պաշտոնական միջոցառումներին, այնպես էլ Բ26–ին կից «անկախ» մամուլի պահվածքին հետևելիս։ Թե մինչև ուր կտանի այդ տարանջատումը, և երբ տեղի կունենա տարանջատման վերջին ակտը, պարզ կդառնա շատ շուտով։
Չի բացառվում, որ ոչինչ էլ տեղի չունենա, և իշխանության ներսում հաստատվի որոշակի ստատուս քվո։
Ամեն դեպքում, տեղին է հիշեցնելը, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։
Եկել է տարանջատվելու փուլը

Հայկ Ուսունց