Կարծիք

20.04.2017 08:12


Մենք չենք սիրում մեր պետությունը

Մենք չենք սիրում մեր պետությունը

Մեր պետության առջև ծառացած խնդիրների մեծ մասի հիմքում այն է, որ մենք չենք սիրում մեր պետությունը։ Չենք սիրել հայոց պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում։ Բայց սիրում ենք հայրենիքը։ Ինչու՞։ Որովհետև հայրենիք սիրելը հեշտ է, ամենօրյա գործընթաց չէ, իսկ պետություն սիրելը ենթադրում է ամենօրյա պատասխանատվություն և պարտավորություններ։ Հայրենիքը էմոցիոնալ կատեգորիա է, այն սահմաններ չունի․ ոչ ոք հստակ չգիտե՝ որտեղից է սկսվում հայրենիքը և որտեղ ավարտվում։ Հայրենասերներ՝ ինչքան կուզեք։ Իսկ պետությունը կոնկրետ է ու հստակ։ Պետություն սիրելը ենթադրում է փողոցը չկեղտոտելուց մինչև հարկերը պատշաճ կերպով մուծելը։ Չկա ուրիշ տարբերակ․ պետք է սկսենք սիրել մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը