Վերաքննիչ դատարանն այսօր քննելու է Սամվել Բաբայանին կալանքից ազատ արձակելու հարցը
Վերաքննիչ դատարանն այսօր, ժամը 17:00-ին քննելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Բաբայանը ներկա է լինելու նիստին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ Սամվել Բաբայանը ցանկություն էր հայտնել մասնակցել բողոքի քննությանը: Դատարանը բավարարել էր նրա ներկայությունն ապահովելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ դատական այսօրվա նիստից իր ակնկալիքները մեծ են։
-Բայց, ամեն դեպքում, տեսնենք՝ դատարանն ինչ կորոշի,-հավելել է նա։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ քննչական գործողություն է կատարվել սույն գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանի հետ։
-Նա առերեսման ժամանակ նշել է, որ պարոն Բաբայանը ոչ մի առնչություն չունի հայտնաբերված այդ առարկայի հետ, ոչնչից տեղյակ չէ։ Ուրիշ որևէ գործողություն չի կատարվել,- նշել է Ա․Քալաշյանը։

7or.am