Տնտեսական

19.04.2017 15:57


Ռուսաստանն ու Աբխազիան կողմ են Հայաստան տարանցիկ ճանապարհի վերականգնմանը. Սերգեյ Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանն ու Աբխազիան կողմ են Հայաստան տարանցիկ ճանապարհի վերականգնմանը. Սերգեյ Լավրով (տեսանյութ)

Ռուսական կողմը ոչ մի խնդիր չունի այն հարցի վերաբերյալ, որ վերականգնվի Աբխազիայից Հայաստան բեռնափոխադրումը: Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Աբխազիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Սուխումում: Փոխանցում է Rusarminfo.ru-ն:

«Տարանցիկի համար առկա է անգամ իրակավական հիմք: Այն կարող է հիմնվել այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Միջազգային առևտրային կազմակերպության միջև 2011 թվականին, երբ անդամակցում էինք կառույցին: Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները հետաքրքրված են տարանցիկի վերականգնման հարցում: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ հանրապետությունը դեմ չէ դրան, այդ իսկ պատճառով դա արդեն մեղանից չէ կախված, այլ այն երկրներից, որտեղ ուղղված է այդ տարանցիկը»,-ասաց ՌԴ արտգործնախարարը:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հաստատեց, որ հանրապետությունը պատրաստ է բեռների տարանցիկ փոխանցման Ռուսաստանից Հայաստան, քանի որ դա լրացուցիչ միջոցներ կապահովի երկրի բյուջեի համար:

«Եթե վրացական կողմը պատրաստ կլինի, ես չեմ կասկածում, որ գործընթացը կարող է կարգավորվել, և այն շահավետ կլինի Աբխազիայի համար», - ասաց աբխազ նախագահը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը