Լրահոս

13.12.2010 13:19


Չիկագոյում առատ ձյան պատճառով 1400 թռիչք է հետաձգվել

Չիկագոյում առատ ձյան պատճառով 1400 թռիչք է հետաձգվել

Չիկագոյի օդանավակայնները ձնամրրիկի պատճառով հետաձգել են ավելի քան 1400 թռիչք։ Բացի այդ, ըստ «Associated Press»-ի, փակվել է Իլինոյս, Մինեսոտա, Այովա նահանգների հիմնական ավտոմայրուղիների երթևեկությունը։

Ձյան և մերկասառույցի պատճառով Վիսկոնսինի ճանապարհներին դժվարացել է երթևեկությունը։ Նահանգի հյուսիսային և կենտրոնական շրջաններում 46 սանտիմետր ձյուն է տեղացել։

Ըստ CNN-ի՝ Մինեսոտայում 58 սանտիմետր ձյուն է նստել, իսկ կիրակի գիշերը ջերմաստիճանն իջել է մինչև 30 աստիճան։ Առատ ձյունից Մինեապոլիսում «Metrodome» մարզահամալիրի տանիքը մասնակիորեն փլուզվել է։

Այս խորագրի վերջին նյութերը