Ինձ չի հետաքրքրում, թե Սիդնեյի, Փարիզի կամ Նյու Յորքի օպերային թատրոններում ինչպիսի «ռեստորանային մշակույթ» է ներդրվել ու գործում: Նշված մեգապոլիսներում նախ ձայներ ու հզոր ներուժ կա (օպերային, բալետային արվեստ): Ռեստորանն ընդամենը դասական արվեստի քարոզումը լրացնող տարր է:
Մեզանում ձայներն անհետացել են դեռևս անկախության առաջին օրերին՝ թամանյանական կոթողի ներսում թողնելով ուրվականների: Չկան ձայներ և ներուժ, հետևաբար «բարձրաշխարհիկ ռեստորանն» ի՞նչն է լրացնելու կամ ինչի՞ն է «բոհեմական երանգ» հաղորդելու (մեզանում միշտ հակառակ կետից են սկսում ամեն բան):
Աշխարհահռչակ տենորն անգամ չկարողացավ գլուխ հանել այդ թատրոնից. Գեղամ Գրիգորյանը ուշացումով (կարծեմ՝ 2007-ին) վերադարձավ թատրոն, ստանձնեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, բայց...դասական օպերաները հիմնականում համերգային տարբերակով էին ներկայացվում (երեք տարին մեկ անգամ «լիարժեք» օպերային ներկայացումներ ցուցադրելն անլուրջ է՝ ավա՜ղ, հանդիսատեսի փնտրտուքով ու կարճատև կյանքով):
1990-ականներին, երբ Տիգրան Լևոնյանը բեմադրեց «Պողիկտոսը», շատ լավ եմ հիշում, որ դահլիճի կեսը քնած էր (ապաշնորհ գործ էր): Իսկ դրանից առաջ Ճգնավորյանը «մե բան կատարեմ, լսեք» հայտնի հորդորով ապահովում էր առաջին իշխանության քաղաքական փիառը: Հայտնի բալետմայստեր Վիլեն Գալստյանն էլ այդ թվերին արդեն Չինաստանի հետ էր պայմանագիր կնքել ու այնտեղ մնաց մի չորս-հինգ տարի: Հայկական բալետի հրաշալի արտիստը՝ Ռուդոլֆ Խառատյանն էլ արդեն Ամերիկայում էր: Թատրոնից ու երկրից վաղուց հեռացել էին «ոսկե կոկորդները»՝ Արաքս Դավթյանն ու Հասմիկ Պապյանը (Անահիտ Մխիթարյանին էլ չենք տեսնում): Ճգնավորյանից առաջ էլ թատրոնը դուրս էր թափվել փողոց ու Օպերայի հրապարակում էր «ներկայացումներ տալիս»՝ քաղաքական գործիչների կատարմամբ:
Այս սքանչելի կառույցի ներսում արդեն գեղարվեստական և ոչ մի տեսակի բովանդակություն չկար: Ամիրյանից առաջ կին նախարարը փորձեց ինչ-որ չափով զարգացնել դասական արվեստը (այնքանով-որքանով պետությունը գումար էր հատկացնում): Կարծես, հաջողում էր: Հիմա, փոխանակ պետությունը մտածի, թե ինչպես կարող է առավել մեծ օժանդակություն ցուցաբերել, աջակցել օպերային արվեստի զարգացմանը՝ վերջից է սկսում:
«Էկեք ռեստորան ու կաֆե բացենք, որ օպերային արվեստը զարգանա»:
Է՛հ, հեռուստաընկերություններն էլ խաղատուն, ռեստորան, զառ ու բլոտ են գովազդում և զարգանում են...նողկալի սերիալները, հնդկական կինոն, չգիտեմ՝ ինչ փակ ու բաց պատուհանները...(ճիշտն ասած, հայկական ալիքներ չեմ նայում արդեն 10 տարի ու հիմա այլոց ներկայացրածն եմ նշում): Չկա՛, չի՛ եղե՛լ ու չի՛ լինելու նման բան:
Երկրի թիվ մեկ թատրոնը պահում է պետությունը, միջոցներ է գտնում, միջազգային հիմնադրամների հետ է աշխատում, Հայաստան է բերում հզոր ձայներ, բեմադրիչներ, բալետմայստերներ, մեծ ուշադրության և հոգածության է արժանացնում բալետի պարողներ «արտադրող» Պարարվեստի ուսումնարանին ու Կոնսերվատորիային (դասական արվեստը ռեստորանային բիզնեսով չի զարգացել և ոչ մի երկրում: Հեքիաթներ մի՛ պատմեք): Մինչդեռ գործող իշխանությունը սկսում է վերջից. ստեղծագործական լավագույն ներուժն արտագաղթել է, չկա, բայց զատո՛ կարելի է ռեստորանով օպերա «զարգացնել»: Մարազմ... Օպերային արվեստը չի զարգանա, փոխարենը՝ այլ բան հաստատ կզարգանա:
Սկսել են վերջից

Կիմա Եղիազարյան