Խորհրդարանական վերջին ընտրությունների մասին շատ է խոսվել ու շատ է խոսվելու:
Ընտրություններն այս աննախադեպ էին իրենց ապաքաղաքական բնույթով: Սա փողի ու ընտրակեղծիքների «շքահանդես» էր, ոչ թե ընտրություն:
Քաղաքականացնել «ռեյտինգային» ընտրակարգը հնարավոր էր միայն ոչիշխանական դաշտում լայն համախմբում ապահովելով և սև-սպիտակային դաշտ ստեղծելով: Իշխանափոխության հնարավորությունը մեծանում էր միայն այդ դեպքում:
Սերժ Սարգսյանը, բնականաբար, շատ լավ հասկանում էր, որ պետք է գործի դնի իր բոլոր հաճախորդներին ու թույլ չտա սև-սպիտակային ընտրության մոդել: Հենց այդ նպատակով էլ մի մասին խաբեցին, մյուսներին՝ կաշառեցին, երրորդներին՝ «քցեցին»: Թե ինչ եղավ արդյունքում, հիշեցնելու կարիք չկա:
Այժմ անցնենք բուն թեմային, այսինքն քաղաքական վիկտորինային:
Մեր ընթերցողներին առաջարկում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝
1.Այն ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցչի տանն է ընտրություններից ամիսներ առաջ խոսվել այն մասին, որ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվելիք դաշինքին մաս չկազմելու դեպքում այդ ուժը Բ26-ից կստանա 10 տոկոսի չափ քվե:
2.Այն ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցչի տանն է ընտրություններից ամիսներ առաջ խոսվել այն մասին, որ չի կարելի մաս կազմել Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվելիք դաշինքին, քանզի Բ26-ը պլանավորել է ձերբակալել այդ դաշինքին աջակցող ազդեցիկ դեմքերին, ամեն գնով խոչընդոտել վերջիններիս, ուստի չարժե միանալ Օհանյանին:
3.Եվ վերջապես, ո՞վ է իշխանության այն ներկայացուցիչը, ով վերևի երկու կետերում նշվածը փոխանցել է 10 տոկոսի խոստում ստացած ուժի ներկայացուցչին՝ վերջինիս տանը:
Այս երեք հարցերի պատասխանները կարող եք ուղարկել [email protected] հասցեով: Եթե ճիշտ պատասխաններ չստանանք, ապա հարցերի պատասխանները որոշ ժամանակ անց, իհարկե, մենք ամեն դեպքում կներկայացնենք: Թող փակ հարցեր չմնան:
Քաղաքական վիկտորինա

7or.am