Արցախի Հանրապետությունում բրնձի արտադրություն, ցանքատարածություններ չկան:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը և ընդգծել, որ Արցախում բրնձի մշակությամբ չեն զբաղվում:
«Մարդիկ են եղել, ովքեր քիչ քանակությամբ, փորձնական բրինձ են աճեցրել, սակայն մեր մոտ արտադրական նշանակության ցանքատարածություններ չունենք: Տեղյակ չենք «Աճեցված է Ղարաբաղում» գրությամբ փաթեթավորված բրնձի մասին, բայց այս պահին ուսումնասիրություններ ենք իրականացնում՝ փորձելով գտնել, թե որտեղից է այդ ապրանքը և ինչ կապ ունի Արցախի հետ»,-նշել է Վ. Ավետիսյանը:
Արցախում բրնձի մշակությամբ չեն զբաղվում