Իոաննիսյան․ «Տպավորությունս այնպիսին է, որ հայցադիմումները ի սկզբանե գրված էին ՀՀԿ-ի անունից ներկայացնելու համար»
«Ազատությունը» զրուցել է Աժ ընտրություններից առաջ մեծ աղմուկ առաջացրած ձայնագրությունները հրապարակած «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար անդամ Դանիել Իոաննիսյանի հետ:
Իոաննիսյան․ - Դատարանը արդեն 30 հայց վարույթ է ընդունել: Մենք ստացել ենք այդ 30 հայցից մոտ կեսը այս պահի դրությամբ: Կարող եմ ասել, որ գոնե այն մասը, որը մենք ստացել ենք մեկը մյուսից ամբողջությամբ արտագրված է, նույնական են դրանք, նույն փաստաբանական ընկերությունն է, նույն պահանջներն են, նույն փաստերին հղումներ են և այլն․․․ Ուսումնասիրելով այդ հայցադիմումները, մի քիչ ավելի վստահ ենք դառնում, որ մենք այս գործերը հաղթելու ենք։
Իոաննիսյան․ - Մեր կողմից դեռևս պատասխան չի ուղարկվել, որովհետև առհասարակ հայցերի փոքր մասն ենք ստացել: Բայց մենք բավականին լայնածավալ, ինչ-որ տեղ նաև օրիգինալ պաշտպանական քաղաքականություն վարելու ենք»:
«Ազատություն»․ - Կարո՞ղ եք փակագծեր բացել:
Իոաննիսյան․ - Էս պահին չեմ ուզում: Ուզում եմ մի քիչ անակնկալ դա թողենք: Նաև իրավաբաններն են հորդորում, որ դա մի քիչ անակնկալ թողենք: Բայց կտեսնեք թե պաշտպանության դասական ճանապարհներ, թե՛ ոչ այդքան: Իրավական պաշտպանության մասին եմ ես ասում:
«Ազատություն»․ - Հայցում եղել էր ձեր գույքի նկատմամբ արգելանք դնելու պահանջ, որը դատարանը չի բավարար:
Իոաննիսյան․ - Այո՛, միջնորդություն է եղել հայցի ապահովման վերաբերյալ, բայց դատարանները չեն բավարարել դա, որովհետև իրականում դա կլիներ շատ մեծ խոչընդոտ կազմակերպության գործունեությանը: Միջնորդել էին ամեն հայցով, որ երկուական միլիոնի չափով կալանք դրվի մեր հաշիվներին:
«Ազատություն»․ - Այդ պահին գոնե Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ են պահանջում ուսուցիչները: Երբ առաջին անգամ այդ տեղեկությունը ստացել էիք, ասում էին, որ հերքում են պահանջում, բայց չգիտեք ինչը հերքեք, եթե ձայնագրություններն առկա են:
Իոաննիսյան․ - Ոչ, դա դեռևս պարզ չէ: Որովհետև ո՛չ հերքման տեքստ են առաջարկում, ո՛չ կոնկրետ առաջարկում են, թե ինչը հերքել․․․ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս հայցադիմումները ի սկզբանե գրված էին Հանրապետական կուսակցության անունից ներկայացնելու համար:

«Ազատություն»․ - Դուք պատասխան ուղարկե՞լ եք դատարան:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։