Աշխարհ

18.04.2017 12:51


Վրաստանի ԱԳՆ–ն դատապարտել է Լավրովի այցը Սուխում

Վրաստանի ԱԳՆ–ն դատապարտել է Լավրովի այցը Սուխում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Սուխում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն գնահատել է որպես Վրաստանի ինքնիշխանության խախտում։

Ինչպես հայտնում է ТАСС-ը, Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան էլ հայտարարել է, որ Լավրովի այդ այցը միջազգային սկզբունքների և օրենքների արհամարհում է, Վրաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձ։

Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործողությունների պրակտիկան և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը:

«Վրաստանի պետական սահմանի խախտմամբ Աբխազիայի շրջան Ռուսաստանի արտգործնախարարի ժամանումը և Սուխումում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի անօրինական բացումը խստորեն խախտում են պետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը»,-նշված է հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը