Աշխարհ

18.04.2017 09:55


ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պաշտպանել հիմնարար իրավունքներն ու ազատությունները

ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պաշտպանել հիմնարար իրավունքներն ու ազատությունները

Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում պաշտպանել հիմնարար ազատություններն ու իրավունքները։ AP–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։

Վերջինը հիշեցրել է հանրավքեի արդյունքների կապակցությամբ ԵԱՀԿ-ի մտահոգությունը, նշել, որ տեղի են ունեցել խախտումներ թե՛ քվեարկության, թե՛ քարոզարշավի ընթացքում, որի հետևանքով «ոչ»-ի կողմնակիցներն «անհավասար խաղադաշտում» են հայտնվել։

Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների թիվը կազմել է 51․2 տոկոս, ինչը 1․25 մլն-ով շատ է հակառակորդների թվից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը