Աշխարհ

18.04.2017 08:24


Թուրքիայում որոշվել է ևս 3 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը

Թուրքիայում որոշվել է ևս 3 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը

Թուրքիայի իշխանությունները որոշել են ևս 3 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը երկրում, որը սահմանվել էր հուլիսի 16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, արտակարգ դրությունը երկարաձգել առաջարկել էր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը՝ դա պատճառաբանելով քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումների ապահովմամբ։

Այժմ այդ որոշումը պետք է հաստատի Թուրքիայի խորհրդարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը