Գնացի մորս տեսության՝ «Շահումյան գերեզմանոց»: Ապշեցի: Այս ե՞րբ հասցրին, ախր...
Ես, որ հաճախ եմ գնում մորս տեության, այս անգամ գերեզմանոցի «նախադռանը» տեսա, որ մի մե՜ծ համալիր է կառուցվում: Պարզ է, ռեստորան չէր լինելու: Սգո սրահ էր լինելու: Բայց այսքան մեծ ու ճո՞խ: Տնաշեննե՛ր, հո համերգասրահ կամ մարզադահլիճ չե՞ք սարքում, որ այդքա՜ն մեծ եք «բռնացել»: Թե՞ Հայաստանն արդեն դիտարկում եք որպես մի մեծ գերեզմանոց, որտեղ, բացի նման շինություններից, այլևս ոչինչ «պահանջված» չէ:
Հայն ինչ գործ դնում է՝ պետք է «բաբաթին» լինի՝ տրաքացնի չուզողի աչքը: Հա, բայց գերեզմանոցի մուտքին եքա համալիրի «ռազմախով» շինարարություն սկսելը ո՞րն է, երբ գերեզմանոցի տարածքում քայելու տեղ չկա. «թռչկոտելով» ենք հասնում մեր անցավորների շիրմաքարերին: Արդեն ոտքի տեղ չկա, ստիպված ես «ակրոբատիկ» հնարքներ բանեցնել, որ հասնես ծնողիդ մոտ:
Ի դեպ, մի աղջիկ էլ, ծաղիկները ձեռքին, շվարած այնքան պտտվեց գերեզմանոցում, որ հոգնեց. չէր կարողանում գտնել իր հարազատի շիրմաքարը: Խեղճը սրա-նրա շիրմաքարերի վրայով ցատկոտում էր՝ հուսով, թե հեսա-հեսա կգտնի իր փնտրած շիրմաքարը, բայց այդպես էլ չգտավ: Ստիպված եղավ ծաղիկները դնել մի բարձր տեղում ու հեռանալ:
Ծախծխել են ամեն սանտիմետրը: Ամեն տարի, վեց ամիսը մեկ անգամ, ամեն ամիս գնում ես ու տեսնում ես, որ գերեզմանոցը դարձրել են «մարշրուտկա», որտեղ իրար վրա են լցված հանգուցյալները, ու մի կերպ ես գտնում քո հարազատի հուշաքարը՝ սրա-նրա «տակից», կամ սրա-նրա «վրայից»....
Ողջերի կաշին քերթում են՝ հերիք չէ, մեռելներին էլ հանգիստ չեն տալիս: Անգամ մի քայլանոց տարածքը ծախծխելով էլի՛ չեն կշտանում: Հանգուցյալները սրանց միայն ընտրությունների ժամանակ են պետք:
Պարոն Տարոն Մարգարյանի ախորժակն ուտելուց է բացվում: Հասկացանք: Բա նրա ավագանին անցավոր ու հիշատակ չունի՞: Սրանք ի՞նչ են մտածում: Ում հարցնես՝ մեծ-մեծ խոսում է, թե անցած տարիներին քանի հարյուր առաջարկ է արել, ու դրանցից քանիսն են լուծվել: Ա՛յ սրբապիղծներ, եկեք ձեր մեռելներին տեր կանգնեք, քանի դեռ շիրմաքարի տեղը հիշում եք, կամ եթե կկարողանաք գտնել դրանք:
Էսքան ծախծխում եք ու արդեն «բազմահարկ» եք դարձրել շիրմաքարերը՝ «քանի մեռել՝ էնքան քվե» սկզբունքով: Կարծել, թե Տարոնի մրցակիցները հնարավոր է՝ լուծեն այս խնդիրը, այն է՝ վերջ կդնեն գերեզմանոցային բիզնեսին, իհարկե, միամտություն է: Փողը քաղցր բան է, այն էլ՝ գերեզմանի վրա գերեզմանի տեղ տալու դիմաց միլիոններ աշխատելը շա՜տ քաղցր բան է, ու դրա գայթակղությանը դիմանալու Ելք չկա: Բայց որ այս այլանդակությանը պետք է վերջ տրվի, միանշանակ է: Ո՞վ, ինչպե՞ս, ե՞րբ: Այս հարցերը մի պատասխան ունեն, որն ինձանից լավ գիտեք:
Գերեզմանոցը դարձրել են «մարշրուտկա»

Կիմա Եղիազարյան