«Խելագար ոչնչացումը տեղի է ունենում հանուն ամբողջատիրության,
թե՞ազատության կամ ժողովրդավարության սուրբ անվան տակ:
Ի՞նչ տարբերություն մեռածների, որբերի եւ անօթեւանների համար»։
Ջոն Քեննեդի
Սոցիալիզմն իր հարակից գաղափարախոսություններից ամենից շատ և ամենավաղ ազդեցութհունները կրել է դեմոկրատիզմից։ Ըստ լիբերալ մտածողության դեմոկրատիան լոկ վարչա-քաղաքական կատեգորիա է, մինչդեռ սոցիալիստական միտքն, արժեւորելով դեմոկրատիայի արդյունավետությունը, մշտապես ձգտել եւ ձգտում է կառավարման այդ համակարգը կիրառել հասարակական բոլոր բնագավառներում' հաստատելու համար սոցիալ դեմոկրատիա։ Այս առումով բացառություն չի կազմում նաեւ հայկական սոցիալիստական կուսակցություն' Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որն այդ գաղափարների համարկման դրական նշանակությունն ամրագրել է իր հիմնարար դրույթներում: Դաշնակցության գաղափարախոսության պաշտոնական, թերեւս առաջին, փաստաթղթում' 1892թ. «Անդրանիկ Ծրագրում» ասվում է. «ԱպագաազատՀայաստանումիշխողժողովրդական-դեմոկրատականկառավարությունը, ծառայելովընդհանրությանշահերին, անշուշտպիտի [կայանա] հավասարընտրողականիրավունքիվրայ...» (ՀՅԴ Ծրագիր, 1892թ.):
Իսկ 1907թ. վերամշակված ծրագրում ՀՅ Դաշնակցությունն ավելի է խորացրել իր համոզումը' ժողովրդավարության նկատմամբ, եւ ամրագրել որ. «Օգտվելովանցյալիփորձերիցեւիրենցհարաճունազդեցությունից, [աշխատավորականկուսակցությունները] պատրաստվումենձեռքձգելուքաղաքականղեկը, որպեսզիստեղծեննպաստավորպայմաններիրենցսոցիալականիդեալիիրագործմանհամար,- ամենալայնչափերովդեմոկրատացնելքաղաքականկազմակերպությունը, պետություններըվերածելֆեդերատիվ-դեմոկրատականհանրապետությունների»: Այդ նույն ծրագրում «մինիմալ պահանջներ»-ի գլխում առաջադրվում է հետեւյալ պահանջը. «Ներկամիապետականուդրամատիրականկարգերըփոխարինելլայնդեմոկրատիայով» (ՀՅԴ Ծրագիր, 1907թ.):
1918թ. հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը: Այս իրողության լույսի տակ 1919թ. ամբողջապես վերաձեւակերպվեց ՀՅԴ քաղաքական պահանջների բաժինը եւ, ի թիվս այլոց, հետեւյալ նպատակադրումը կատարվեց. «Հայաստանըպետքէլինիժողովրդավարանկախհանրապետություն...» (ՀՅԴ Ծրագիր, 1925թ.):
Ավելի ուշ, երբ ՀՅ Դաշնակցությունը քաղաքական պատճառներով «վտարանդի» կարգավիճակում էր եւ գտնվում էր սփյուռքյան պայմաններում, շարունակեց պահպանել իր այս հավատամքը: 1978թ. վերամշակված եւ 1982թ. ընդունված ծրագրում ասվում է. «Ընկերվարությունըգերազանցապեսժողովրդականեւժողովրդավարշարժումէ: Ժողովրդավարությունըընկերվարականշարժմանեւընկերվարականկարգերիամենատիրականհատկանիշնէեւբխումէնրանցէությունից» (ՀՅԴ Ծրագիր, 1982թ.):
«ՀայՀեղափոխականԴաշնակցություննիրէությամբ, աշխարհայացքովեւավանդներովազգային, ընկերվարական, ժողովրդավարականեւհեղափոխականկուսակցությունէ»: Այս միտքն է ամրագրվել Դաշնակցության գործող Ծրագրում, որը մշակվել եւ հաստատվել է վերանկախացած Հայաստանի ժամանակաշրջանում, 1998թ.: Այսպես' Ծրագիրն ուրվագծում է Դաշնակցության արժեքային համակարգի էական տարրերը' ազգային, սոցիալիստական, դեմոկրատական ու հեղափոխականության քառյակ գաղափարները:
Նշվածները միմիանցից անկախ, տարանջատ բաղադրիչներ չեն: Գաղափարախոսական շարժումների տեսաբանական բնաշրջումը եւ փորձը ցույց է տալիս, որ սույն գաղափարներն իրար չհակասող, համադրվող միջդիսցիպլինար գաղափարներ են, որոնք ի վիճակի են համարկվել որպես արժեքային մեկ համակարգ:
Այս չորս գաղափարների միջոցով, Դաշնակցությունը ձգտում է ամբողջական Հայրենիքի վրա ստեղծել ազգային պետություն եւ մեկտեղված հայության քաղաքական, սոցիալական եւ հոգեմտավոր կյանքը դարձնել ազատ, համերաշխ ու արդար եւ կենսունակ: Ազատ Հայաստանի եւ հայ մարդու ազատության նպատակին հասնելու բարդ ճանապարհը, ըստ Դաշնակցության, անցնում է ժողովրդավարության միջով:
Հետաքրքիր է, որ Բուլղարացի սոցիալիստներն էլ նման մի բնորոշմամբ են հանդես եկել իրենց կուսակցության 2006թ. ծրագրում. □Բուլղարականսոցիալիստականկուսակցությունըխորհրդարանականեւզանգվածայինկուսակցությունէեւձգտումէ, համշխարհային, ազգայինեւսոցիալիստականարժեքներիհիմանվրաստեղծելմարդկայինեւժողովրդավարականհասարակություն։ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության արժեքային համակարգում էլ ազգային, սոցիալիստական եւ դեմոկրատական գաղափարները ներկայացվում են որպես մեկ ամբողջություն:
Դաշնակցության համար ժողովրդավարությունը միմիայն քաղաքական համակարգի կառավարման սոսկական մեխանիզմ չէ: Հետեւաբար նրա սոցիալական իդեալը, սոցիալական արդարության նրա գաղափարը սերտորեն առնչվում է մարդ-անհատի ազատությունների հասկացության եւ քաղաքական ազատության գաղափարի հետ: «Ընկերվարությունը,-ասված է ՀՅԴ ծրագրում,- առաջադրումէժողովրդավարությանկիրարկումովապահովելբոլորքաղաքացիներիմասնակցությունը' հանունընկերայինհամերաշխությանտնտեսականհարաբերություններիկանոնակարգման»:
Սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ոլորտներում ազատության եւ արդարության սկզբունքների տեսական առնչությունը վեր է ածվում խորքային փոխկապվածության եւ, նույնիսկ, փոխպայմանավորվածության: Այս կապակցությամբ ՀՅԴ ծրագիրը շեշտում է. «ՀՅԴաշնակցությունըհավատումէ, որընկերվարությանիդեալըանիրականանալիէառանցժողովրդավարության, իսկժողովրդավարությունըթերիէեւսահմանափակ' առանցընկերվարության»:
Արգենտինացի սոցիալիստներն, իրենց 2002թ. ծրագրում, սոցիալիզմի եւ դեմոկրատիայի փոխպայմանավորվածությունը բնորոշում են հետեւյալ կերպ. «Ժողովրդավարությունընվազագույնսոցիալիզմնէ, սոցիալիզմը' բարձրագույնժողովրդավարությունը»:
Ժողովրդավարության հասկացությունը ընդգրկուն է, եւ պետք է, ընդհանրացվելով, տարածվի պետական կյանքի բոլոր ոլորտներում. Ժողովրդավարությունը,- ըստ ՀՅԴ ծրագրի. «ապահովումէժողովրդիամբողջականեւլիարժեքմասնակցությունըքաղաքական, սոցիալական, տնտեսականումշակութաինկյանքին' այդպիսովարդյունավետհիմքերիվրադնելովժողովրդիեւպետությանփոխհարաբերությունները: ... Այնօրենքովպաշտպանումէբազմակարծությունը, բազմակուսակցականությունըեւխոսքի, խղճի, մամուլի, ստեղծագործելուեւաշխատանքիլիակատարազատությունը»: Այստեղ Ծրագիրն արծարծում է թե՛ բազմակարծության եւ թե՛ բազմակուսակցականության սկզբունքները, որոնք քաղաքական կատեգորիաներ են, ինչպես նաեւ խղճի եւ ստեղծագործելու ազատության հարցը, որն, ըստ էության, մտային, հոգեմտավոր հասկացություն է, եւ՛ աշխատանքի լիակատար ազատության խնդիրը, որն ամբողջապես սոցիալական բնույթ է կրում:
Նմանօրինակ մի հաստատման ենք հանդիպում Նորվեգիայի լեյբորիստական կուսակցության 2005թ. պլատֆորմում, ուր ասվում է. «Մենքջանումենքստեղծելգլոբալհասարակություն' հիմնվածգործունյայազգերիվրա, որտեղբոլորքաղաքացիներըկունենանժողովրդավարականիրավունքներ' հիմնվածարդարությանեւժողովրդավարականօրենքներիվրա, աշխատելուիրավունքեւհնարավորություն' ապահովելուիրենցեւիրենցընտանիքներին»:
Չափանիշ ընդունելով քվեն եւ առաջնային համարելով մեծամասնության կամքը, ՀՅԴ Ծրագիրը մեկնաբանում է քաղաքացիների իրավական փոխհարաբերությունն օրենքի նկատմամբ եւ ընդունում իզոնոմիայի տեսությունը. «Ժողովրդավարությունըհատկանշվումէանհատիազատեւհավասարքվեիիրավունքովեւազատքաղաքացիների' օրենքիառջեւհավասարությամբ»։
Ազատությունները, սակայն, անսահման չեն կարող լինել: Ժողովրդավարության բուն առաքելությունն է ճշտորոշել դրանց սահմանները եւ կանոնակարգել փոխհարաբերությունները: Ազատությունները ժողովրդավարական համարվելու իրավունք են վաստակում այն դեպքում, երբ զերծ են բիրտ ուժի ազդեցություններից, երբ առաջնորդվում են էթիկայի, խղճի եւ բարոյականության սահմանների պահպանման գիտակցությամբ: Ճիշտ այս պատճառով ժողովրդավարական ազատությունների ըմբռնման հիմքում ընկած է իրավական պետության, օրենքի գերակայության սկզբունքը:
Սակայն ոչ մի օրենք եւ ոչ մի մեխանիզմ չի կարող ճշտել եւ հսկել նշված սահմանները, եթե դրանք չեն ձեւավորվել մարդկանց ենթակայական ներաշխարհում: Ժողովրդավարական օրենքներն անվերջ խախտվելու, արդյունքում' հաճախ դատ ու դատաստանների առարկա դառնալու համար չեն մշակվում: Դրանք մշակվում են, հիմնականում, հավաքական գիտակցություն ձեւավորելու նպատակով:
Գալով խղճի եւ ստեղծագործելու ազատությունների գաղափարին, պետք է ասել, որ դրանք ամենախոցելիներից են: Այս պատճառով հոգեմտավոր ստեղծագործության գրեթե բոլոր բնագավառները ենթակա են մնում լուրջ վտանգների' սանձարձակ, ծայրահեղացված շուկայական պայմաննրում եւ դրան համապատասխան հոգեվիճակի տարածմամբ: Գիտության եւ մշակույթի ոլորտները պետք է առաջնորդվեն ոչ թե հասարակության անմիջական ցանկությունների հիման վրա առաջացած պահանջարկով, այլ' սերունդների հոգեմտավոր առողջության եւ ազգային ինքնության անվտանգության ապահովման մղումներով: Ազգային քաղաքականությամբ եւ պետական հոգածությամբ ձեւավորված այսպիսի մթնոլորտում միայն կարելի է խոսել խղճի եւ ստեղծագործելու ժողողվրդավարական ազատությունների մասին: Ավելորդ չենք համարում այստեղ նշել, որ ազգային ինքնության հետ կապված նկարագրային տարրերը, մեր համոզմամբ, անշարժ ստորոգելիներ չեն, քանզի ազգը ներկայիս հարափոփոխ աշխարհում, ըստ էության, բաց համակարգ է, օժտված ներքին համապատասխան շարժունակությամբ: Այս կապակցությամբ ՀՅԴ 1982թ. Ծրագիրն ամրագրում է. «Պատմականզարգացմանտեւականհոլովույթիընթացքում, ազգերըթոթափումենիրենցազգայինմշակույթիեւնկարագրիժամանակավրեպուքարացյալգծերը, վերանորոգվումենտեւաբար, քայլումենժամանակիոգուհետ, որոնքէականնախապայմաննենկազմումազգերիգոյատեւմանուբազմակողմանիզարգացման»(ՀՅԴ Ծրագիր, 1982թ.): Տեսաբանական այս մոտեցմամբ էլ ավելի է հիմնավորվում խղճի եւ ստեղծագործելու ազատությունների գաղափարը:
Ժողովրդավարության արդյունավետության բարձրացման նպատակով, ՀՅԴ Ծրագիրը, քաղաքացիական իրավունքների հիման վրա, առաջադրում է մի շարք համակարգային հիմնադրույթներ։ Այսպես՝ ժողովրդավարությունը «ապահովումէժողովրդիկամքիանկաշկանդարտահայտությունըեւ, հաստատութենականուներկայացուցչականհիմունքով, ժողովրդիամբողջականեւլիարժեքմասնակցությունը..»: Ժողովրդավարության ներկայացուցչական ձեւաչափին զուգահեռ առաջադրվում է հաստատութենականության եւ «քաղաքացիական հասարակության «դրության հաստատման սկզբունքը: Նորօրյայ ժողովրդավարական մտածողության մեջ» քաղաքացիական հասարակություն» ոլորտը, առանձնանալով տնտեսական եւ քաղաքական ոլորտներից, համարվում է ժողովրդավարության արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմ եւ դրա խորացումն ապահովող երաշխիք:
ՀՅԴ ծրագիրը գաղափարական հավատարմության իր հավաստիքն է հայտնում, ժողովրդավարության կենսափիլիսոփայության անփոխարինելի հիմքը հանդիսացող, վաղեմի սկզբունքին. «Ժողովրդավարությունըպայմանավորվումէօրենսդիր, դատականեւգործադիրիշխանություններիտարանջատումովեւփոխադարձհակակշռումով»։
Վերջաբան
Ժողովրդավարություն հասկացությունն էլ, արդարություն, ազատություն, մշակույթ եւ բազմաթիվ այլ հասկացությունների նման, ըստ էության, համամարդկային գաղափար է եւ ունի բնորոշման տիեզերական կամ համընդհանուր սահմանում: Այնուամենայնիվ, իրականացման եւ գործադրման առումով, դարձյալ նշված հասկացությունների նման, ունի ազգային հենք եւ, ըստ ձեւի' կախվածություն տեղական պայմաններից:
Այս իրողությանը հակառակ, նոր աշխարհակարգում գործում, եւ ամեն քայլափոխի իր ծանրակշիռ տիրապետությունն է զգացնել տալիս «դեմոկրատիայի համաշխարհային ստանդարտներ» կոչվող հասկացությունը:
Հավատաքննության են ենթարկում բոլոր այն պետությունները, որոնց օրենքները դեռ չեն «գլոբալացվել»: Նոր շաբլոններով ստուգվում են բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում տեղավորվել «նոր աշխարհակարգի» խրթին համակարգի պրոկրուստյան մահճում:
Գերմանացի սոցիալ դեմոկրատներն իրենց 2007թ. □Համբուրգյան□ ծրագրում ակնարկում են այս ստանդարտների հետքերով' փոքր եւ նույնիսկ մեծ պետությունների ներքին կյանքին միջամտություններ կատարելու վտանգի մասին. «Գլոբալիզացիայինհամընթացաշխարհըվերածվումէմիպարզշուկայի,- հաստատում են նրանք,- Տնտեսականիշխանությունըհամակենտրոնանումէգլոբալկորպորացիաների, բանկերի, հիմնադրամներիձեռքում: Անդրազգայինընկերություններըծրագրումենիրենցշահութաբերռազմավարությունը' աշխարհովմեկքայքայելովժողովրդավարորենօրինականացվածորոշումները»։
Պատմական փաստ է, որ հայության համար հնավանդ մտայնություն է եղել ժողովրդավարությունը: 19-րդ դարում, երբ նույնիսկ եւրոպական մի շարք կայսրությունների պետական կյանքը կառավարվում էր բացարձակ միապետությամբ, պետականազուրկ հայությունը սահմանադրական բարեփոխումներ էր մտցնում իր ազգային-կազմակերպական միակ կառույցի' եկեղեցական կյանքում: Կամ 1918թ. անկախացած Հայաստանում, օրինակ, գործում էին ժողովրդավարական այնպիսի օրենքներ (ասենք' կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին օրենքը), որոնք մինչ այդ գոյություն չունեին նույնիսկ եւրոպական որոշ պետություններում:
Արդ, մի քանի տարի է, որ փորձում են մեր նորանկախ պետությանն ու ազգին խեղճացնել' միջազգային բեմում ժողովրդավարության «համաշխարհային ստանդարտներին» չհամապատասխանելու համար: Սակայն իրողությունն այն է, որ ներկայումս թույլ զարգացած կամ թերաճ պետությունների բուն խնդիրը ոչ թե սեփական օրենքների անհամապատասխանությունն է ժողովրդավարության «համաշխարհային ստանդարտների», այլ սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքացիական բնագավառներում բուն ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարական մտակեցվածքի պակասը:
«Քաղաքականորեւէվարչակարգիեւիշխանությանպարտադրումը,- ըստ ՀՅԴ Ծրագրի,- ազգերիինքնորոշմանսկզբունքիկոպիտխախտումէ, բռնատիրությունէեւըստամենայնի' մերժելի»: ՀՅԴ ծրագիրն ամրագրում է այն միտքը, համաձայն որի, սոցիալիզմն ու դեմոկրատիզմը ոչ միայն սոցիալ-տնտեսական կամ քաղաքական, այլ նաեւ ազգային էմանսիպացիայի, ազատագրութեան գաղափարներ են։ Շվեդիայի սոցիալ դեմկորատները տեսական նման մոտեցում ունեն սոցիալիզմի եւ դեմոկրատիզմի նշված այս էական բնույթի մասին. «Սոցիալդեմոկրատիան,- ասված է նրանց ծրագրում,-հովանավորումէդեմոկրատականազատություններիուղղությամբմղվողժողովրդականպայքարներըեւպաշտպանումգերտէրություններիցփոքրազգերիկախվածութիւնըբացառողիրաւունքը»։
Այս դիտանկիւնից նայելով' ժողովրդավարացումը ոչ թե ստանդարտային պարտադրանք է, այլ պարտավորեցնող իրավունք, որով պետությունները քայլ առ քայլ, արտաքին միջամտություններից միանգամայն հեռու, պետք է ընթանան դեպի կատարելագործում եւ կայուն զարգացում:
Այս հարցերի լուծման գործում, նեոլիբերալ հոսանքները, լինեն իշխանությունների թե ընդդիմության շարքերում, ոչ միայն անտարբեր են այս հարցերի լուծման նկատմամբ, այլեւ անօգտակար, թերեւս նաեւ' վնասակար: ՀՅ Դաշնակցության համոզմամբ. «Շահագործմանեւիրավազրկմանդեմպայքարըենթադրումէքաղաքականուտնտեսականազատություններիեւմշակութայինինքնուրույնությանձգտումթե՛ներքին, թե՛արտաքինճակատներում»:
Նորվեգացի լեյբորիստները, նույնպես, հավատում են ներքին եւ արտաքին ճակատների վրա համաշխարհային տիրապետության դեմ պայքարի անհրաժեշտությանը. «Սոցիալդեմոկրատիանսահմաններչունի: Նորվեգականլեյբորիստականկուսակցությանհիմնականգաղափարները' ազատության, համերաշխությանեւհավասարհնարավորություններիմասին, կանգչենառնումմերազգայինսահմաններիմոտ»:
Ազատություններից և ժողովրդավարությունի՞ց է ծնվում սոցիալապես ապահով հասարակություն, թե՞ սոցիալապես ապահով հասարակության մեջ են ձեւավորվում ժողովրդավարական արժեքները: Վերջապես հնարավո՞ր է լուծել այս պարադոքսը:
Մեր համոզմամբ կարելի է:
Աշխարհի այսօրվա քաղաքակիրթ բազմաթիվ պետություններ բազմիցս դեմ հանդիման են կանգնել նշված պարադոքսի: Իրենց պատմության ընթացքում նրանք ապրել են սոցիալական անապահով կյանք, անցել տնտեսական անբարենպաստ իրավիճակներով: Սակայն, համաշխարհային պարտադրանքներից զերծ, խաղաղ բնաշրջումով, երբեմն հեղափոխությունների ճանապարհով, յուրացրել ժողովրդավարության արժեքները եւ կառուցել ժողովրդավարական համակարգի, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության իրենց սեփական մոդելները: Սա է այն ճանապարհը, որով ընթացել են ժողովրդավարական բազմաթիւ պետութիւնները: Պատմական պարադոքսին հանճարեղ բնութագրում է տալիս Ֆրանկլին Ռուզվելտը. «Անհատականիսկականազատությունները,- ասում է նա,չենկարողգոյությունունենալառանցտնտեսականապահովությանեւանկախության: Քաղցածեւաշխատանքչունեցողմարդկանցհիմքիվրաէկառուցվումբռնակալությունը»:
ՀՅԴ համոզմամբ ազատության եւ արդարության հիմախնդիրները համաժամ, սինխրոն լուծում են պահանջում' պետք է լիարժեք ազատության հասնել' արդարության սկզբունքի համատարած կիրառմամբ եւ միաժամանակ պետք է ձգտել սոցիալական արդարության' ժողովրդավարության ճանապարհով:
Ժողովրդավա- րության ՀՅԴ ընկալումը
«Խելագար ոչնչացումը տեղի է ունենում հանուն ամբողջատիրության,
թե՞ազատության կամ ժողովրդավարության սուրբ անվան տակ:
Ի՞նչ տարբերություն մեռածների, որբերի եւ անօթեւանների համար»։
Ջոն Քեննեդի
Սոցիալիզմն իր հարակից գաղափարախոսություններից ամենից շատ և ամենավաղ ազդեցութհունները կրել է դեմոկրատիզմից։ Ըստ լիբերալ մտածողության դեմոկրատիան լոկ վարչա-քաղաքական կատեգորիա է, մինչդեռ սոցիալիստական միտքն, արժեւորելով դեմոկրատիայի արդյունավետությունը, մշտապես ձգտել եւ ձգտում է կառավարման այդ համակարգը կիրառել հասարակական բոլոր բնագավառներում' հաստատելու համար սոցիալ դեմոկրատիա։ Այս առումով բացառություն չի կազմում նաեւ հայկական սոցիալիստական կուսակցություն' Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որն այդ գաղափարների համարկման դրական նշանակությունն ամրագրել է իր հիմնարար դրույթներում: Դաշնակցության գաղափարախոսության պաշտոնական, թերեւս առաջին, փաստաթղթում' 1892թ. «Անդրանիկ Ծրագրում» ասվում է. «Ապագա ազատ Հայաստանում իշխող ժողովրդական-դեմոկրատական կառավարությունը, ծառայելով ընդհանրության շահերին, անշուշտ պիտի [կայանա] հավասար ընտրողական իրավունքի վրայ...» (ՀՅԴ Ծրագիր, 1892թ.):
Իսկ 1907թ. վերամշակված ծրագրում ՀՅ Դաշնակցությունն ավելի է խորացրել իր համոզումը' ժողովրդավարության նկատմամբ, եւ ամրագրել որ. «Օգտվելով անցյալի փորձերից եւ իրենց հարաճուն ազդեցությունից, [աշխատավորական կուսակցությունները] պատրաստվում են ձեռք ձգելու քաղաքական ղեկը, որպեսզի ստեղծեն նպաստավոր պայմաններ իրենց սոցիալական իդեալի իրագործման համար,- ամենալայն չափերով դեմոկրատացնել քաղաքական կազմակերպությունը, պետությունները վերածել ֆեդերատիվ-դեմոկրատական հանրապետությունների»: Այդ նույն ծրագրում «մինիմալ պահանջներ»-ի գլխում առաջադրվում է հետեւյալ պահանջը. «Ներկա միապետական ու դրամատիրական կարգերը փոխարինել լայն դեմոկրատիայով» (ՀՅԴ Ծրագիր, 1907թ.):
1918թ. հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը: Այս իրողության լույսի տակ 1919թ. ամբողջապես վերաձեւակերպվեց ՀՅԴ քաղաքական պահանջների բաժինը եւ, ի թիվս այլոց, հետեւյալ նպատակադրումը կատարվեց. «Հայաստանը պետք է լինի ժողովրդավար անկախ հանրապետություն...» (ՀՅԴ Ծրագիր, 1925թ.):
Ավելի ուշ, երբ ՀՅ Դաշնակցությունը քաղաքական պատճառներով «վտարանդի» կարգավիճակում էր եւ գտնվում էր սփյուռքյան պայմաններում, շարունակեց պահպանել իր այս հավատամքը: 1978թ. վերամշակված եւ 1982թ. ընդունված ծրագրում ասվում է. «Ընկերվարությունը գերազանցապես ժողովրդական եւ ժողովրդավար շարժում է: Ժողովրդավարությունը ընկերվարական շարժման եւ ընկերվարական կարգերի ամենատիրական հատկանիշն է եւ բխում է նրանց էությունից» (ՀՅԴ Ծրագիր, 1982թ.):
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՅԴ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԱԿԱՆ ՏԱՐՐ
«Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով եւ ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ հեղափոխական կուսակցություն է»: Այս միտքն է ամրագրվել Դաշնակցության գործող Ծրագրում, որը մշակվել եւ հաստատվել է վերանկախացած Հայաստանի ժամանակաշրջանում, 1998թ.: Այսպես' Ծրագիրն ուրվագծում է Դաշնակցության արժեքային համակարգի էական տարրերը' ազգային, սոցիալիստական, դեմոկրատական ու հեղափոխականության քառյակ գաղափարները:
Նշվածները միմիանցից անկախ, տարանջատ բաղադրիչներ չեն: Գաղափարախոսական շարժումների տեսաբանական բնաշրջումը եւ փորձը ցույց է տալիս, որ սույն գաղափարներն իրար չհակասող, համադրվող միջդիսցիպլինար գաղափարներ են, որոնք ի վիճակի են համարկվել որպես արժեքային մեկ համակարգ:
Այս չորս գաղափարների միջոցով, Դաշնակցությունը ձգտում է ամբողջական Հայրենիքի վրա ստեղծել ազգային պետություն եւ մեկտեղված հայության քաղաքական, սոցիալական եւ հոգեմտավոր կյանքը դարձնել ազատ, համերաշխ ու արդար եւ կենսունակ: Ազատ Հայաստանի եւ հայ մարդու ազատության նպատակին հասնելու բարդ ճանապարհը, ըստ Դաշնակցության, անցնում է ժողովրդավարության միջով:
Հետաքրքիր է, որ Բուլղարացի սոցիալիստներն էլ նման մի բնորոշմամբ են հանդես եկել իրենց կուսակցության 2006թ. ծրագրում. □Բուլղարական սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանական եւ զանգվածային կուսակցություն է եւ ձգտում է, համշխարհային, ազգային եւ սոցիալիստական արժեքների հիման վրա ստեղծել մարդկային եւ ժողովրդավարական հասարակություն։ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության արժեքային համակարգում էլ ազգային, սոցիալիստական եւ դեմոկրատական գաղափարները ներկայացվում են որպես մեկ ամբողջություն:
Դաշնակցության համար ժողովրդավարությունը միմիայն քաղաքական համակարգի կառավարման սոսկական մեխանիզմ չէ: Հետեւաբար նրա սոցիալական իդեալը, սոցիալական արդարության նրա գաղափարը սերտորեն առնչվում է մարդ-անհատի ազատությունների հասկացության եւ քաղաքական ազատության գաղափարի հետ: «Ընկերվարությունը,-ասված է ՀՅԴ ծրագրում,- առաջադրում է ժողովրդավարության կիրարկումով ապահովել բոլոր քաղաքացիների մասնակցությունը' հանուն ընկերային համերաշխության տնտեսական հարաբերությունների կանոնակարգման»:
Սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ոլորտներում ազատության եւ արդարության սկզբունքների տեսական առնչությունը վեր է ածվում խորքային փոխկապվածության եւ, նույնիսկ, փոխպայմանավորվածության: Այս կապակցությամբ ՀՅԴ ծրագիրը շեշտում է. «ՀՅ Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալը անիրականանալի է առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ' առանց ընկերվարության»:
Արգենտինացի սոցիալիստներն, իրենց 2002թ. ծրագրում, սոցիալիզմի եւ դեմոկրատիայի փոխպայմանավորվածությունը բնորոշում են հետեւյալ կերպ. «Ժողովրդավարությունը նվազագույն սոցիալիզմն է, սոցիալիզմը' բարձրագույն ժողովրդավարությունը»:
Ժողովրդավարության հասկացությունը ընդգրկուն է, եւ պետք է, ընդհանրացվելով, տարածվի պետական կյանքի բոլոր ոլորտներում. Ժողովրդավարությունը,- ըստ ՀՅԴ ծրագրի. «ապահովում է ժողովրդի ամբողջական եւ լիարժեք մասնակցությունը քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակութաին կյանքին' այդպիսով արդյունավետ հիմքերի վրա դնելով ժողովրդի եւ պետության փոխհարաբերությունները: ... Այն օրենքով պաշտպանում է բազմակարծությունը, բազմակուսակցականությունը եւ խոսքի, խղճի, մամուլի, ստեղծագործելու եւ աշխատանքի լիակատար ազատությունը»: Այստեղ Ծրագիրն արծարծում է թե՛ բազմակարծության եւ թե՛ բազմակուսակցականության սկզբունքները, որոնք քաղաքական կատեգորիաներ են, ինչպես նաեւ խղճի եւ ստեղծագործելու ազատության հարցը, որն, ըստ էության, մտային, հոգեմտավոր հասկացություն է, եւ՛ աշխատանքի լիակատար ազատության խնդիրը, որն ամբողջապես սոցիալական բնույթ է կրում:
Նմանօրինակ մի հաստատման ենք հանդիպում Նորվեգիայի լեյբորիստական կուսակցության 2005թ. պլատֆորմում, ուր ասվում է. «Մենք ջանում ենք ստեղծել գլոբալ հասարակություն' հիմնված գործունյայ ազգերի վրա, որտեղ բոլոր քաղաքացիները կունենան ժողովրդավարական իրավունքներ' հիմնված արդարության եւ ժողովրդավարական օրենքների վրա, աշխատելու իրավունք եւ հնարավորություն' ապահովելու իրենց եւ իրենց ընտանիքներին»:
Չափանիշ ընդունելով քվեն եւ առաջնային համարելով մեծամասնության կամքը, ՀՅԴ Ծրագիրը մեկնաբանում է քաղաքացիների իրավական փոխհարաբերությունն օրենքի նկատմամբ եւ ընդունում իզոնոմիայի տեսությունը. «Ժողովրդավարությունը հատկանշվում է անհատի ազատ եւ հավասար քվեի իրավունքով եւ ազատ քաղաքացիների' օրենքի առջեւ հավասարությամբ»։
Ազատությունները, սակայն, անսահման չեն կարող լինել: Ժողովրդավարության բուն առաքելությունն է ճշտորոշել դրանց սահմանները եւ կանոնակարգել փոխհարաբերությունները: Ազատությունները ժողովրդավարական համարվելու իրավունք են վաստակում այն դեպքում, երբ զերծ են բիրտ ուժի ազդեցություններից, երբ առաջնորդվում են էթիկայի, խղճի եւ բարոյականության սահմանների պահպանման գիտակցությամբ: Ճիշտ այս պատճառով ժողովրդավարական ազատությունների ըմբռնման հիմքում ընկած է իրավական պետության, օրենքի գերակայության սկզբունքը:
Սակայն ոչ մի օրենք եւ ոչ մի մեխանիզմ չի կարող ճշտել եւ հսկել նշված սահմանները, եթե դրանք չեն ձեւավորվել մարդկանց ենթակայական ներաշխարհում: Ժողովրդավարական օրենքներն անվերջ խախտվելու, արդյունքում' հաճախ դատ ու դատաստանների առարկա դառնալու համար չեն մշակվում: Դրանք մշակվում են, հիմնականում, հավաքական գիտակցություն ձեւավորելու նպատակով:
Գալով խղճի եւ ստեղծագործելու ազատությունների գաղափարին, պետք է ասել, որ դրանք ամենախոցելիներից են: Այս պատճառով հոգեմտավոր ստեղծագործության գրեթե բոլոր բնագավառները ենթակա են մնում լուրջ վտանգների' սանձարձակ, ծայրահեղացված շուկայական պայմաննրում եւ դրան համապատասխան հոգեվիճակի տարածմամբ: Գիտության եւ մշակույթի ոլորտները պետք է առաջնորդվեն ոչ թե հասարակության անմիջական ցանկությունների հիման վրա առաջացած պահանջարկով, այլ' սերունդների հոգեմտավոր առողջության եւ ազգային ինքնության անվտանգության ապահովման մղումներով: Ազգային քաղաքականությամբ եւ պետական հոգածությամբ ձեւավորված այսպիսի մթնոլորտում միայն կարելի է խոսել խղճի եւ ստեղծագործելու ժողողվրդավարական ազատությունների մասին: Ավելորդ չենք համարում այստեղ նշել, որ ազգային ինքնության հետ կապված նկարագրային տարրերը, մեր համոզմամբ, անշարժ ստորոգելիներ չեն, քանզի ազգը ներկայիս հարափոփոխ աշխարհում, ըստ էության, բաց համակարգ է, օժտված ներքին համապատասխան շարժունակությամբ: Այս կապակցությամբ ՀՅԴ 1982թ. Ծրագիրն ամրագրում է. «Պատմական զարգացման տեւական հոլովույթի ընթացքում, ազգերը թոթափում են իրենց ազգային մշակույթի եւ նկարագրի ժամանակավրեպ ու քարացյալ գծերը, վերանորոգվում են տեւաբար, քայլում են ժամանակի ոգու հետ, որոնք էական նախապայմանն են կազմում ազգերի գոյատեւման ու բազմակողմանի զարգացման»(ՀՅԴ Ծրագիր, 1982թ.): Տեսաբանական այս մոտեցմամբ էլ ավելի է հիմնավորվում խղճի եւ ստեղծագործելու ազատությունների գաղափարը:
Ժողովրդավարության արդյունավետության բարձրացման նպատակով, ՀՅԴ Ծրագիրը, քաղաքացիական իրավունքների հիման վրա, առաջադրում է մի շարք համակարգային հիմնադրույթներ։ Այսպես՝ ժողովրդավարությունը «ապահովում է ժողովրդի կամքի անկաշկանդ արտահայտությունը եւ, հաստատութենական ու ներկայացուցչական հիմունքով, ժողովրդի ամբողջական եւ լիարժեք մասնակցությունը..»: Ժողովրդավարության ներկայացուցչական ձեւաչափին զուգահեռ առաջադրվում է հաստատութենականության եւ «քաղաքացիական հասարակության «դրության հաստատման սկզբունքը: Նորօրյայ ժողովրդավարական մտածողության մեջ» քաղաքացիական հասարակություն» ոլորտը, առանձնանալով տնտեսական եւ քաղաքական ոլորտներից, համարվում է ժողովրդավարության արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմ եւ դրա խորացումն ապահովող երաշխիք:
ՀՅԴ ծրագիրը գաղափարական հավատարմության իր հավաստիքն է հայտնում, ժողովրդավարության կենսափիլիսոփայության անփոխարինելի հիմքը հանդիսացող, վաղեմի սկզբունքին. «Ժողովրդավարությունը պայմանավորվում է օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանությունների տարանջատումով եւ փոխադարձ հակակշռումով»։
Վերջաբան
Ժողովրդավարություն հասկացությունն էլ, արդարություն, ազատություն, մշակույթ եւ բազմաթիվ այլ հասկացությունների նման, ըստ էության, համամարդկային գաղափար է եւ ունի բնորոշման տիեզերական կամ համընդհանուր սահմանում: Այնուամենայնիվ, իրականացման եւ գործադրման առումով, դարձյալ նշված հասկացությունների նման, ունի ազգային հենք եւ, ըստ ձեւի' կախվածություն տեղական պայմաններից:
Այս իրողությանը հակառակ, նոր աշխարհակարգում գործում, եւ ամեն քայլափոխի իր ծանրակշիռ տիրապետությունն է զգացնել տալիս «դեմոկրատիայի համաշխարհային ստանդարտներ» կոչվող հասկացությունը:
Հավատաքննության են ենթարկում բոլոր այն պետությունները, որոնց օրենքները դեռ չեն «գլոբալացվել»: Նոր շաբլոններով ստուգվում են բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում տեղավորվել «նոր աշխարհակարգի» խրթին համակարգի պրոկրուստյան մահճում:
Գերմանացի սոցիալ դեմոկրատներն իրենց 2007թ. □Համբուրգյան□ ծրագրում ակնարկում են այս ստանդարտների հետքերով' փոքր եւ նույնիսկ մեծ պետությունների ներքին կյանքին միջամտություններ կատարելու վտանգի մասին. «Գլոբալիզացիային համընթաց աշխարհը վերածվում է մի պարզ շուկայի,- հաստատում են նրանք,- Տնտեսական իշխանությունը համակենտրոնանում է գլոբալ կորպորացիաների, բանկերի, հիմնադրամների ձեռքում: Անդրազգային ընկերությունները ծրագրում են իրենց շահութաբեր ռազմավարությունը' աշխարհով մեկ քայքայելով ժողովրդավարորեն օրինականացված որոշումները»։
Պատմական փաստ է, որ հայության համար հնավանդ մտայնություն է եղել ժողովրդավարությունը: 19-րդ դարում, երբ նույնիսկ եւրոպական մի շարք կայսրությունների պետական կյանքը կառավարվում էր բացարձակ միապետությամբ, պետականազուրկ հայությունը սահմանադրական բարեփոխումներ էր մտցնում իր ազգային-կազմակերպական միակ կառույցի' եկեղեցական կյանքում: Կամ 1918թ. անկախացած Հայաստանում, օրինակ, գործում էին ժողովրդավարական այնպիսի օրենքներ (ասենք' կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին օրենքը), որոնք մինչ այդ գոյություն չունեին նույնիսկ եւրոպական որոշ պետություններում:
Արդ, մի քանի տարի է, որ փորձում են մեր նորանկախ պետությանն ու ազգին խեղճացնել' միջազգային բեմում ժողովրդավարության «համաշխարհային ստանդարտներին» չհամապատասխանելու համար: Սակայն իրողությունն այն է, որ ներկայումս թույլ զարգացած կամ թերաճ պետությունների բուն խնդիրը ոչ թե սեփական օրենքների անհամապատասխանությունն է ժողովրդավարության «համաշխարհային ստանդարտների», այլ սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքացիական բնագավառներում բուն ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարական մտակեցվածքի պակասը:
«Քաղաքական որեւէ վարչակարգի եւ իշխանության պարտադրումը,- ըստ ՀՅԴ Ծրագրի,- ազգերի ինքնորոշման սկզբունքի կոպիտ խախտում է, բռնատիրություն է եւ ըստ ամենայնի' մերժելի»: ՀՅԴ ծրագիրն ամրագրում է այն միտքը, համաձայն որի, սոցիալիզմն ու դեմոկրատիզմը ոչ միայն սոցիալ-տնտեսական կամ քաղաքական, այլ նաեւ ազգային էմանսիպացիայի, ազատագրութեան գաղափարներ են։ Շվեդիայի սոցիալ դեմկորատները տեսական նման մոտեցում ունեն սոցիալիզմի եւ դեմոկրատիզմի նշված այս էական բնույթի մասին. «Սոցիալ դեմոկրատիան,- ասված է նրանց ծրագրում,- հովանավորում է դեմոկրատական ազատությունների ուղղությամբ մղվող ժողովրդական պայքարները եւ պաշտպանում գերտէրություններից փոքր ազգերի կախվածութիւնը բացառող իրաւունքը»։
Այս դիտանկիւնից նայելով' ժողովրդավարացումը ոչ թե ստանդարտային պարտադրանք է, այլ պարտավորեցնող իրավունք, որով պետությունները քայլ առ քայլ, արտաքին միջամտություններից միանգամայն հեռու, պետք է ընթանան դեպի կատարելագործում եւ կայուն զարգացում:
Այս հարցերի լուծման գործում, նեոլիբերալ հոսանքները, լինեն իշխանությունների թե ընդդիմության շարքերում, ոչ միայն անտարբեր են այս հարցերի լուծման նկատմամբ, այլեւ անօգտակար, թերեւս նաեւ' վնասակար: ՀՅ Դաշնակցության համոզմամբ. «Շահագործման եւ իրավազրկման դեմ պայքարը ենթադրում է քաղաքական ու տնտեսական ազատությունների եւ մշակութային ինքնուրույնության ձգտում թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում»:
Նորվեգացի լեյբորիստները, նույնպես, հավատում են ներքին եւ արտաքին ճակատների վրա համաշխարհային տիրապետության դեմ պայքարի անհրաժեշտությանը. «Սոցիալ դեմոկրատիան սահմաններ չունի: Նորվեգական լեյբորիստական կուսակցության հիմնական գաղափարները' ազատության, համերաշխության եւ հավասար հնարավորությունների մասին, կանգ չեն առնում մեր ազգային սահմանների մոտ»:
Ազատություններից և ժողովրդավարությունի՞ց է ծնվում սոցիալապես ապահով հասարակություն, թե՞ սոցիալապես ապահով հասարակության մեջ են ձեւավորվում ժողովրդավարական արժեքները: Վերջապես հնարավո՞ր է լուծել այս պարադոքսը:
Մեր համոզմամբ կարելի է:
Աշխարհի այսօրվա քաղաքակիրթ բազմաթիվ պետություններ բազմիցս դեմ հանդիման են կանգնել նշված պարադոքսի: Իրենց պատմության ընթացքում նրանք ապրել են սոցիալական անապահով կյանք, անցել տնտեսական անբարենպաստ իրավիճակներով: Սակայն, համաշխարհային պարտադրանքներից զերծ, խաղաղ բնաշրջումով, երբեմն հեղափոխությունների ճանապարհով, յուրացրել ժողովրդավարության արժեքները եւ կառուցել ժողովրդավարական համակարգի, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության իրենց սեփական մոդելները: Սա է այն ճանապարհը, որով ընթացել են ժողովրդավարական բազմաթիւ պետութիւնները: Պատմական պարադոքսին հանճարեղ բնութագրում է տալիս Ֆրանկլին Ռուզվելտը. «Անհատական իսկական ազատությունները,- ասում է նա, չեն կարող գոյություն ունենալ առանց տնտեսական ապահովության եւ անկախության: Քաղցած եւ աշխատանք չունեցող մարդկանց հիմքի վրա է կառուցվում բռնակալությունը»:
ՀՅԴ համոզմամբ ազատության եւ արդարության հիմախնդիրները համաժամ, սինխրոն լուծում են պահանջում' պետք է լիարժեք ազատության հասնել' արդարության սկզբունքի համատարած կիրառմամբ եւ միաժամանակ պետք է ձգտել սոցիալական արդարության' ժողովրդավարության ճանապարհով:
Կարեն Խանլարյան,
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
«Դրօշակ» հանդեսի խմբագիր, Հայաստան