Աշխարհ

17.04.2017 12:28


Լավրովը կգնա Աբխազիա

Լավրովը կգնա Աբխազիա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 18-ին մեկօրյա աշխատանքային այց կկատարի Աբխազիա։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լավրովը Սուխումիում կմասնակցի Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը։

Իսկ ապրիլի 19-ին կհադիպի Աբխազիայի նախագահի, խորհրդարանի խոսնակի և արտաքին գործերի նախարարի հետ։ Կողմերը կքննարկեն միջազգային ասպարեզում Աբխազիայի դիրքերի ամրապնդման, ռուս-աբխազական ներքաղաքական հարցեր։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը