Աշխարհ

17.04.2017 10:55


Ստամբուլում հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո ցույցեր են սկսվել (տեսանյութ)

Ստամբուլում հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո ցույցեր են սկսվել (տեսանյութ)

Ստամբուլում սահմանադրական հանրաքվեից հետո բողոքի ակցիաներ են սկսվել։ «ren.tv»–ի փոխանցմամբ՝ «ոչ»–ի կողմնակից ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտում հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ըստ որոնց՝ երկրի նախագահն օժտվում է լայն լիազորություններով։

Հանրաքվեի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո պարզվել է, որ երկրի մի շարք խոշոր քաղաքներում հաղթել է «ոչ»-ը: Օրինակ՝ մայրաքաղաք Անկարայում «ոչ» է քվեարկել քաղաքացիների 51,15 տոկոսը, «այո»՝ 48,85 տոկոսը: Ստամբուլում «ոչ»-ը հաղթել է 51,35 տոկոսով, Անթալիայում՝ 59,08 տոկոսով, Իզմիրում՝ 68,80 տոկոսով, Էդիրնեում՝ 70,49 տոկոսով, Չանաքալլեում՝ 60,46 տոկոսով, Էսքիսեհիրում՝ 57,57, Մերսինում՝ 64,02, Ադանայում՝ 58,19, Դիարբեքիրում՝ 67,59, Վանում՝ 57,28:

Քադիքյոյում կազմակերպված բողոքի երթի ժամանակ մարդիկ իրենց ձեռքերում պահել են հակակառավարական մի շարք պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Հանցագործ, մարդասպան Էրդողան», «Թող տանջվի փադիշահը» «Այս ժողովուրդը չի հանդուրժելու քեզ»:

Հայտարարելով հանրաքվեի արդյունքների մասին՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ընդգծել է՝ թուրքերը նախընտրել են կառավարման նախագահական համակարգը, և հանրաքվեի արդյունքները պատասխանն են 2016–ի հուլիսի 15–ին երկրում պետական հեղաշրջման անհաջող փորձին։

Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությանն «այո» է ասել քվեարկության մասնակիցների 51․24 տոկոսը, դեմ է քվեարկել 48․74 տոկոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը