Աշխարհ

17.04.2017 18:51


Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը որպես ահաբեկիչ հարցաքննել է 3 ամսական երեխային

Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը որպես ահաբեկիչ հարցաքննել է 3 ամսական երեխային

Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ահաբեկչությանը մեղսակցելու կասկածանքով հարցաքննության են կանչել 3 ամսական երեխային վերջինի պապի կողմից թույլ տված սխալմունքի պատճառով։

«The Guardian»–ի փոխանցմամբ՝ Ֆլորիդա մեկնելու համար պապն անցագրային թուղթը լրացնելիս սխալմամբ «այո» է նշել հարցին՝ զբաղվո՞ւմ է արդյոք նրա թոռն ահաբեկչական գործունեությամբ։

«Ես չէի կարողանում հավատալ, որ նրանք չեն նկատել, որ դա սխալմունք է, և որ 3 ամսական երեխան չի կարող որևէ մեկին վնասել»,–կատարվածը մեկնաբանել է 62-ամյա Փոլ Քենիոնը՝ հավելելով, որ հարցաքննության ժամանակ թոռնիկը չի լացել։

Իր սխալմունքը պապը «շատ թանկ» է անվանել, քանի որ ընտանիքը ստիպված է եղել 3000 ֆունտ ստեռլինգ վճարել վիզան առաջին անգամ մերժելու հետևանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը