Կարծիք

17.04.2017 10:16


Սարիթաղցիները ձայնը տվել են իրենց վրա նռնակներ նետած և իրենց տներն այրած ուժին

Սարիթաղցիները ձայնը տվել են իրենց վրա նռնակներ նետած և իրենց տներն այրած ուժին

Ըստ պաշտոնական տվյալների՝ Սարի թաղի 6618 ընտրողից 3354-ը՝ 50%-ից ավելին, իրենց ձայնը տվել (վաճառել) են ՀՀԿ-ին: Այսինքն, այս թաղամասի բնակչությունը, որին ընդամենը ամիսներ առաջ ՀՀԿ-ն շրջափակման էր ենթարկել նրա մի մասի՝ իշխանությունների հանդեպ «ոչ լոյալ» պահվածքի համար՝ կտրելով նրանց գազը և հոսանքը, այժմ իրենց ձայնը տվել են իրենց վրա նռնակներ նետած և իրենց տներն այրած ուժին: Մի տեսակ հավատս չի գալիս:

Շարունակում եմ կասկածել, որ ամեն տեղամասում 100-200 կեղծ ընտրողներ են եղել: Այսինքն, ամբողջ Սարի թաղի 6 տեղամասերի մասշտաբով՝ 600-1200 մարդ:

Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը